Tert.am-ը գրում է.

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ այսօր մենք ականատես ենք լինելու նոր աշխարհաքաղաքական գործընթացների:«Ստորագրությամբ Հայաստանը չի դառնում անդամ, սա պայմանագիր է, որը պետք է վավերացվի»,- ասաց նա և նշեց, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Բելառուսի և Ղազախստանի հետ:

«Մենք հիշենք, որ ունենք հենց հոկտեմբերի 10-ին ստորագրված Ցյուրիխյան պայմանագիրը, որն արդեն հինգ տարի է, չի վավերացվում»,- ասաց նա:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, համարում է, որ այդ ստորագրությամբ կատարվում է շատ լուրջ քաղաքական գործընթաց: Անդրադառնալով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսակետ լինելուն, նա ասաց, որ դա արհեստական հարց է, որովհետև բոլորը հասկանում են, որ ԼՂՀ ժողովուրդը հումանիտար աղետի չի կարող վերածվել, միայն նրա համար որ մի պետություն պահանջում է այնտեղ մաքսակետ դնել: Ըստ նրա՝ Ղազախստանը դա ասում է ավել շատ Ադրբեջանին հաճոյանալու համար: «Այստեղ ձևավորվում է միայն տնտեսական կառույց»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ մաքսակետ դրվի, դա ֆորմալ բնույթ է կրելու:

Արա Պապյանը նշեց, որ թեև Նազարբաևը խոսում էր փոխզիջումից, սակայն ոչ մի փոխզիջումային տարբերակ պայմանագրում չի ամրագրվում, իսկ մնացածը բանավոր ջենտլմենական պայմանավորվածություններ են, որոնք կարող են գործել մեկ կամ երեք տարի: «Եթե հետագայում ղազախները պնդեն, որ պետք է դրվի այդ մաքսակետը, քանի որ դուք ստորագրել եք, մենք ի՞նչ պետք է անենք»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել