Մի պահ էմոցիաները մի կողմ դնելով փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ առևտրա-տնտեսական հարաբերություններին:
Տեղակայվելու է մաքսակետ, դա արդեն փաստ է: Սկզբնական շրջանում այն կլինի ֆիկտիվ, քանի դեռ դրա իրական դառնալու մասին չեն պնդել Բելոռուսի ու Ղազախստանի ղեկավարները: Իսկ կա Հայաստանում մի մարդ, որ կասկածում է, որ պայմանագրի դրույթները կատարելու պահանջ այս երկու պետությունների ղեկավարները ինչ-որ պահի չեն ներկայացնի, ինչը, պետք է խոստովանեմ, կլինի լիովին օրինաչափ: Իսկ կարող եք գտնել մի խելամիտ անձնավորություն, որ կհավատա, թե Ռուսաստանի ղեկավարը դեմ կարտահայտվի այդ օրինական պահանջին։ Կարծում եմ, որ չկա:
Հետևաբար պատրաստվեք առաջիկայում հայտարարգրել և ռուս մաքսավորին ներկայացնել Հայաստանից Արցախ տեղափոխվող ձեր անձնական գույքը, ինչպես նաև զենքն ու սպառազինությունները, և մաքսազերծել Արցախից Հայաստան, նույնն է թէ Եվրասիական միություն ներմուծվող ապրանքները:
Վերանալու է Հայաստանի և Արցախի միջև ձևավորված միասնական տնտեսական տարածքը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանո՞ւմ է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Իհարկե ոչ, Ղրիմը միջազգայնորեն չի համարվում Ռուսաստանի տարածք, իսկ աշխարհը մերժել է այդ ռազմական անեքսիան: Հիմա, Ղազախստանը նույնչափ օրինական պահանջ կներկայացնի՞ Ռուսաստանին ԵՏՄ մասնակցել միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Իհարկե չի ներկայացնի, որովհետև Ռուսաստանն ուժեղ է, իսկ Հայաստանը՝ թույլ, դրան գումարած Ադրբեջանը Ղազախստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ալիևը` Լուկաշենկոյի ընկերը:
Հիմա հարց, մենք ինչի՞ն ենք միանում ու ինչի՞ համար։
Իշխանությունից այս հարցերի պատասխաններնը սպասելն անիմաստ է, քանի որ չպատասխանեցին վերջին մեկ տարվա ընթացքում:
Շատ կցանկանայի լսել այս բարձրացված հարցերի պատասխանները հրաշալի ու առավել հրաշալի դարձած քառյակից` քանի որ ընդդիմությունը պետք է բարձրացնի այս հարցերը` եթե իհարկե ընդդիմությունը գործում է հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ հանուն չգիտես թէ ինչի կամ ում: 
Չնայած լավ էլ գիտենք . . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել