Tert.am-ը գրում է․

Քիչ առաջ հանրահավաքից հետո ավարտվեց քաղաքական երեք ուժի առաջնորդությամբ կազմակերպված երթը: Երթի մասնակիցները Ազատության հրապարակից Կորյունի փողոցով շարժվեցին դեպի Աբովյան փողոց, այնուհետև Սայաթ-Նովա-Ալավարեդյան -Թումանյան փողոցներով վերադարձան Ազատության հրապարակ:

Նրանք վանկարկում էին` «Միացում», «Սերժի´կ, հեռացիր», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսները, այնուհետև սկսեցին վանկարկել եռյակի քաղաքական ուժերի լիդերների անունները` «Րաֆֆի», «Լևոն», «Ծառուկյան»: Առաջնորդներից երթին մինչև վերջ մասնակցեց միայն Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել