Tert.am-ը գրում է․

Բարիկադների հոտ է գալիս, նորից յուրայինի և օտարի բաժանման հոտ է գալիս այս ամենից, որը լավ տեղ չի տանի. Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ՀՅԴ-ն թող իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտի, որից հետո կքննարկեն նրանց հետ հետագա հնարավոր համագործակցության հարցերը, այսպես պատասխանեց ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Եթե ճշգրտելու մասին է խոսքը, իրենք էլ են անընդհատ ինչ-որ բաներ ճշգրտում, բայց մենք խոսում ենք 12 կետի մասին՝ որպես ճշգրտված և համաձայնեցված բան, թող այս մասին խոսեն, որ այն, ինչ համաձայնեցրել ենք, այդ համաձայնությունները խախտվել են, և պետք չէ հարցը այլ տեղեր շեղել»,-ասաց նա։

Ռուստամյանը նշեց, որ իրենք իշխանությունների հետ ինչ էլ ճշգրտում են, բաց է ու հրապարակային։ «Մենք պարզ ասել ենք մեր առաջարկը՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ, և նրանց պատասխանից մենք կհասկանանք՝ պաշտպանու՞մ ենք, թե՞ ոչ. պարզ ենք ասել»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել