Ինձ մտահոգում է այն, որ այսօր՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ին, երբ Մինսկում կարող է ստորագրուել Հայաստանի կործանման ուղեգիծը, ցոյց տրուի լիքը հրապարակը եւ ասուի՝ ընդդիմութիւնն ու ժողովուրդը դէմ էին նախագահին, բայց ոչ ետմ-ի, այլ ուրիշ բաների համար։ Մանաւանդ նոր կամ հին <<առաջնորդներ>>-ից մէկն էլ ամբիոնից եթէ կրկնի իր նախկնում ասածներից մէկը, թէ իրենք կողմ են մմ-ին կամ ետմ-ին...Սա արդէն միայն խարան չի լինի։ Մի քանի օր առաջ Առաւօտի լրագրողն ինձ հարցնում էր Սիւիլիտասի հարցման մասին՜ ըստ որի ժողովրդի 60 տոկոսը նախընտրելի է համարում Արեւմուտքի հետ քաղաքակրթական հարաբերութիւնների խորացումը՝ ի տարբերութիւն ռուսական կողմնորոշման։ Ամբիոնի տէրը նախաձեռնողներն են եւ մոտ վեց ամիս այս հանրահաւաքը ՀԱՆՐԱՀԱՒԱՔԸ (եւ ոչ կուսակցահաւաքը) նախապատրաստողները՜ սակայն հրապարակը բոլորինն է եւ կարծում եմ ճիշտ կլիէր՜ որ Սիւիլիթասը իր այդ տուեալները մատուցող պաստառով ներկայանար եւ հրապարակում լինէին նաեւ եւրոպականկողմնորոշում ունեցողներն իրենց խորհրդանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել