Երբ Արամ Մանուկյանը հանրահավաքի ժամանակ դիմեց հայհոյախոսության, դրան հետևած քայլերից տպավորություն ստեղծվեց, որ ՀԱԿ գործընկերներն իսկ հասկացնել տվեցին, որ քֆուրը՝ որպես քաղաքական կատեգորիա, չեն ընդունում ու չեն անդուրժում։ Անգամ որոշակի պատժիչ սանկցիաների դիմեցին, Արամ Մանուկյանին զրկեցին հանրահավաքների մասնակցությունից մի քանի օրով, մինչև մի կերպ հետ չեկավ ու շատ ավելի մեղ ելույթներ սկսեց ունենա։ Թվում էր թե ՀԱԿ-ում գիտակցել էին սխալը, թեև հրապարակային ներողություն այդպես էլ չխնդրեց։

Սակայն այսօր ականատես ենք լինում ՀԱԿ-ի հերթական հայհոյախոսությանը՝ ՀԱԿ-ական լրատվամիջոցում ինչ որ ֆեյքի գրևած զազրախոսության ձևով։ Տղերքը այնպես են տարվել շատ մարդ բերելու մոլուցքով, որ հիմա էլ քֆուր են ֆռցնում՝ միտինգի չեկողների հասցեին։

Լավ, տղերք ջան, ասկանում եմ ձեր ցայտնոտը ու հնարավորինս շատ մարդ հավաքելու մոլուցքը, բայց սենց ո՞նց ա կարելի։ Ո՞նց եք դուք պատրաստվում վաստայել ժողովրդի վստահությունը, եթե այս աստիճան անհետևողական եք։ Նույն Արամ Մանուկյանն ու ՀԱԿ-ն առհասարակ առաջիններից էր, ով աղմուկ բարձարցրեց, երբ Հրայր Թովմասյանը կիրառեց «Ղալլաթ» բառը, բայց մի քանի շաբաթ անց հենց իրենք են շատ ավելի կեղտոտ բառապաշարով հանդես գալիս ու այլն էլ մի քանի անգամ։ Ու ուզում եք ասել էսքանից հետո, որ ՀՀԿ-ն քխ ա, իսկ դուք պուպուշ, որովհետև ՀՀԿ-ում քֆրչիները շա՞տ են։ Բա ո՞ւր ա, որ ձեր մոտ քիչ են։

Ու ամենացավալին այն է, որ գրեթե վստահ եմ, որ էլի կուիսների հետևում ՀԱԿ-ի վզակոթին մի հատ կտան, էլի մի երկու օր խելոք կմնան ու էլի կկրկնեն նույնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել