Անհիմն լուրեր, որոնք հիմք դարձան հայկական տեխնոսկանդալիArmnewstv.am-ը գրում է.

Տեխնո սկանդալ` խնձորային սարքերի հայ օգտատերերն ահազանգում են` IOS 8-ի համար ստեղծված հայկական ստեղնաշարերը օգտատերերի մասին ինֆորմացիա են տալիս Ազգային Անվտանգության ծառայությանը: «ՀայՏառ» հայկական ստեղնաշարի հեղինակը վստահեցնում է, նման բան հնարավոր չէ, ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականում: Լուրեր էլ տարածվեցին, երբ Apple-ը վերջապես թույլ տվեց նոր ՕՀ-ում ունենալ կողմնակի ստեղնաշար: Էփլի հսկողությունը նման հարցերում խիստ է: Յուրաքանչյուր հավելված մինչև app store-ում հայտնվելը մանրակրկիտ ստուգվում է օրեր շարունակ: Խիստ վերահսկվում է բոլոր ֆունկիցաները, որոնք գրվում են ծրագրի մեջ:

Եթե նման բան էլ լիներ, հավելվածի հեղինակներն այդ մասին պետք է գրեին ծրագրի նկարագրության մեջ և զգուշացնեին օգտատերերին հավելվածը բեռնելու ժամանակ: Այդպիսին է խնձորային հսկայի պահանջը:

Անհիմն լուրը հերքեց նաև մյուս Armenian Keyboard Extension-ի հեղինակը: Լևոն Պողոսյանը Գերմանիայում է, նա վստահեցնում է` իր հավելվածը բեռնող մոտ 300 օգտատերերից ոչ մեկին ԱԱԾ-ն հավելվածի միջոցով չի հսկվում:

ԱՄՆ օրենքներով, Apple-ը պետք է դատարանի որոշման դեպքում ինֆորմացիա տրամադրի օգտատերերի մասին: Օգտատերերի իրավունքները չխախտելու և դատական քաշքշուկներից խուսափելու համար IOS 8-ում ստեղծեց մեխանիզ, որ անհնար է դարձնում նման ինֆորմացիա տրամադրումը համապատասխան մարմիներին: Apple-ի անվտանգության բարելավվումից դժգոհ մնացին ոստիկանությունն ու հետախուզումների դաշնային գործակալությունը:

Տեսանյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել