Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Ավելի քան 15 տարի Հայաստանում նշվում է միջազգայնորեն ճանաչված հոգեկան առողջության միջազգային օրը. լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեթերապևտ Հարություն Մինասյանը՝ նշելով, թե դրա նպատակն է հանրությանը հոգեկան հիվանդությունների խնդիրների մասին իրազեկելը։

«Հայ իրականության մեջ առաջին անգամ հոգեկան հիվանդության մասին հիշատակում է Ամիրդովլաթ Ամասիացին: Հայաստանում երբեք հոգեկան հիվանդների նկատմամբ բռնություններ, ճնշումներ չեն իրականացվել, մի բան, որը եղել է Եվրոպայում՝ հավատաքննության տարիներին»,-հայտարարեց Հարություն Մինասյանը՝ շարունակելով, թե Հայաստանում ամեն ինչ արվում է հոգեկան հիվանդների վիճակը թեթևացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել