Դե անմեղ էր էլի էս մարդը: Ախր աչքերից էլ երևում էր, որ անմեղ էր: Բարի, հեզ, խելոք, ոչ 170 մլն գողացել էր, ոչ էլ գիտեր, թե էդ փողն ուր ա: Սա պարզպապես թյուրիմացություն էր: Թյուրիմացություն, որն արատավորում էր հայաստանում ոստիկանի բարի անունը:

Մեր Մարգարը ողջ կյանքը ազնից ա աշխատել: Աշխատավարձից բացի ուրիշ փող չի տեսել: Ու էտ օբեկտները բաները, ոչ մեկն իրանը չեն: Ինքն ուղղակի հարուստ բարեկամներ ունի:

Ով չգիտի ասեմ, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի և մյուսների դատաքննությունը: Մինչ այդ դատարանում մեղադրողը հրապարակեց գործում առկա գրավոր ապացույցները:

Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը հայտարարեց, որ բոլոր ապացույցները էլ բացառում էին Օհանյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ իրեղեն ապացույցներ չկան, բանավոր 3 ցուցմունքներ էին: Ավելի շատ Մարգար Օհանյանի օգտին են բոլոր ակտերը, կազմման-ընդունման հաշվետվությունները։ Բոլորն օրինական կարգով կատարվել են. որքան բենզին ստացվել է, այդքան էլ բաց է թողնվել: 

Այսինքն՝ չկա մի ակտ, գրություն, որ Մարգար Օհանյանը ոստիկանությանը քիչ բենզին է տրամադրել: Ընդամենը 3 ցուցմունք կա։ Իրականում ինքը բենզին չի ստացել, եղել են կտրոններ, որոնց վերաբերյալ «Միկա» ՍՊ ընկերությունն էլ է գրություն ուղարկել, որ վաթսուն քանի տոկոսը ոստիկանությունն է ստացել, 30 քանի տոկոսը` այլ մեքենաներ, բայց այդ մեքենաներից ոչ մեկը Մարգար Օհանյանինը, նրա ազգականներինը չի եղել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել