Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց խմբակցություններ–Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուիժնիքսի հանդիպումը, որին մասնակցում էին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը «Հանրապետական» խմբակցությունից մասնակցում էր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մյուս խմբակցություններից, հիմնականում ներկայացված էին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից» Արմեն Ռուստամայնը, «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը, «Օրինաց երկրից»՝ Մհեր Շահգելդյանը, «Հայ ազգային կոնգրեսից»՝ Լևոն Զուրաբյանը և այլք:

Ինչպես Tert.am–ետ զրույցում նշեց Լևոն Զուրաբյանը, Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր, իսկ կոնկրետ ինքը բարձրացրել է սահմանադրական բարեփոխումներ, «Մարտի 1–ին», Շանթ Հարությունյանի գործին առնչվող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել