Բա չիացաք, հայեր ջան, Լիցկան «աբասնավատ» ա արել իր դոկտորական կոչում ունենալը։ Պարզվում ա, որ մեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովում բանից բեխաբար են ու սկի խաբր էլ չկա վրեքներ, որ դոկտոր Լիցկան իր ատենախոսության վրա 4 տարի տքնելուց հետո, այն պաշտպանել է Արմենիա Մարիոտ հյուրանոցում (ըստ երևույթին էն կնոջը ծեծելուց անմիջապես հետո՝ միջանցքներից մեկում) ու ստացել է ոչ թե պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի, այլ փիլիսոփայության դոկտորի կոչում։ Մեր Կոնֆուցիոսն ա էլի, կամ էլ, որ ավելի համահունչ լինի իրա կլիչկին՝ Կոնֆուցկան...

Հա, մեկ էլ մյուս բոցը. Կոնֆուցկայի պաշտպանությունն իրականացվել է Միջազգային տեղեկատվայնացման կանադական ակադեմիայում, որը ըստ երևույթին գտնվում է Մարիոթի միջանցնքներից կամ էլ պադվալային սենյակներից մեկում։ Ու ամենևին էական չէ, որ Սյունիքի պատմությունն ու պետական կառավարման հիմնաժխնդիրները բավականին անհասկանալի կապ ունեն Կանադայի ու միջազգային տեղեկատվայնացման հետ, կարևորը մարդու տղեն ստացել ա։

Այնպես որ, բոլ ա մարդու հոգու հետ խողաք։ Կոնֆուցկան ունի դոկտորի կոչում ու մեծ բան ա արել Հայաստանի համար։ Մեջբերեմ դասական դառնալու հավակնող դոկտոր Կունֆուցկայի խոսքերը.

«Ես պատմությունն եմ գրել իմ երկրի, իմ Սյունիքի վաղ անցյալից մինչեւ էսօր, կարող եմ գիրքը տալ, թող կարդան, գոնե մի բան հասկանան Սյունիքից»։

... Ու դարեր անց սերունդները հայոց պատմության Մովսես Խորենացու, Բուզանդի, Փարպեցու ու այլ ռահվիրաների աշխատություններից զատ կուսումնասիրեն իրենց հայրենիքի պատմությունը նաև Կոնֆուցկա Կնատյաց-Հրաձիգի աշխատություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել