Hayeli.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրի կողմից Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում տրվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին Շվեյցարիայի դաշնային օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Ժնևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և Բեռնում հավատարմագրված բազմաթիվ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցչներ:

Իր ելույթում դեսպան Ազնավուրը նշեց, որ քսաներեք տարին փոքր ժամանակահատված է մի երկրի և ժողովրդի համար, որի պատմությունը հազարամյակներով է հաշվվում, սակայն Հայաստանի անկախության քսաներեք տարիները խորհրդանշում են շատ կարևոր ժամանակաշրջան հայ ժողովրդի անցած երկարամյա պատմական ուղու վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել