Tert.am-ը գրում է․

Թե ինչն է պակասում գործող Սահմանադրության մեջ, որպեսզի երկրում կյանքը ավելի բարեկեցիկ լինի, օրենքներն ավելի լավ պաշտպանվեն, և կառավարումն ու քաղաքական գործընթացները լինեն ավելի արդյունվետ՝ փորձել է պարզել «AM» Իրավաբանական ընկերությունը՝ իրավաբան-ուսանողներին ներառելով սահմանադրական բարեփոխումների քննարկմանը։ 
«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն «AM» իրավաբանական ընկերության կողմից հայտարարված «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ անդրադարձավ այն խնդիրներին ու առաջարկություններին, որոնք վերհանել են երիտասարդները։ 
«Բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել օրենքների նախնական սահմանադրական հսկողության, Սահմանդրական դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնման վերաբերյալ։ Առաջարկվել է սահմանադրորեն ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, միջհամայնքային միավորումների կարգավիճակը, հատկապես կարևորվել է մարզպետարաններից համայնքների անկախության երաշխիքների սահմանման խնդիրը»,-ասաց նա։

Բացի այդ, ըստ Գրիգոր Մինասյանի, քննարկվել է դատապարտվածների ընտրական իրավունքի սահմանափակման վերացման կամ շրջանակի նեղացման խնդիրը և նորմերի համապատասխանեցումը միջազգային իրավական փաստաթղթերին։

«Առաջարկներ են ներկայացվել արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի վերականգնման վերաբերյալ»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել