Tert.am-ը գրում է․

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի կառավարության կողմից հայկական դպրոցներին հատկացված մեծ գումարին, ասաց, թե այստեղ կոնկրետ հայերի նկատմամբ ընդգծված բարյացակամ քաղաքականություն չկա:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը երկրում ապրող ազգային փոքրամասնությունների դպրոցներին 9 մլն 500 հազար թուրքական լիրա է հատկացրել, այդ օժանդակության 7 մլն 843 հազար թուրքական լիրան հատկացվել է հայկական դպրոցներին:

«Այստեղ ո´չ թե ընդգծված դրական վերաբերմունք է հայերի նկատմամբ, այլ ուղղակի հայկական համայնքն իր թվային ներկայության շնորհիվ ստացել է այդ գումարի մեծ մասը»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ նախևառաջ՝ պետք է նկատել, որ Եվրամիությանն անդամակցության գործընթացում Թուրքիային պարտադրվել են որոշակի դրույթներ, և այդ դրույթներից մեկն էլ հենց փոքրամասնությունների հետ է կապված, մասնավորապես՝ փոքրամասնությունների կրթական իրավունքների, դպրոցների, կրոնական հաստատությունների հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել