Tert.am-ը գրում է․

Լեյտենանտ Աշոտ Մալխասյանը, ով հիմա ծառայում է տանկային բրիգադում, տանկիստի օրվա առթիվ Tert.am-ի հետ զրույցում իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր տանկիստներին։

«Իմ կողմից շնորհավորում եմ բոլոր տանկիստներին, այս օրն իսկապես կարևոր օր է, և նրանք պետք է հպարտ լինեն, որ տանկիստ են և մեր բանակի բռունցքն են: Եթե տանկիստները չլինեն, մենք չենք կարող մարտում հաղթել»,– ասաց նա:

Այժմ դասակի հրամանատար Աշոտ Մալխասյանը Երևանում է, սպայական որակավորման բարձրացման կենտրոնում մասնակցում է դասընթացների, որպեսզի կոչումը բարձրացվի:

«Սիրում եմ իմ գործը, տանկի հետ շփվելու դժվարություններ, իհարկե, կան, բայց եթե կարողանում ես տիրապետել, բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են»,-ասաց նա:

Անդրադառնալով Ռուսաստանում անցկացված Տանկային բիաթլոնում հայկական թիմի երկրորդ տեղ գրավելուն՝ թիմի անդամը նշեց, որ հայ տանկիստները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միշտ ուժեղ են։

«Որպես տանկիստ, մենք այս օրը սովորաբար նշում ենք կոլեկտիվով, շնորհավորում ենք իրար, իսկ հաղթանակից հետո նշում ենք ավելի բարձր մակարդակով: Այդ հաղթանակը մեզ պետք էր՝ ապացուցելու մյուս երկրներին, որ մենք իրոք ուժեղ ենք և կարող ենք հաղթել հզոր պետություններին և ապացուցել, որ հայ տանկիստների հետ չի կարելի խաղալ»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել