Մի կողմից շատ վատ է, որ ռուս պաշտոնյաները, հատկապես Բորդյուժայի նման առնետները, արդեն քթները խոթում են մեր մարտական հենակետեր, բայց մյուս կողմից էլ լավ է, որ դրանց տանում են հատկապես էն դիրքերը որոնք նույնիսկ ռուսական բանակի համար կարող են օրինակելի համարվել: Նախիջեւանի սահմանը հսկող մարտական դիրքերը, ուր գնացել էր Բորդյուժան, իմ տեսած մարտական դիրքրերից թերեւս ամենաիդելականն է: Ռազմական փորձագետն չեմ, բայց լրագրողական այցերի ժամանակ որքանով ուսումնասիրել եմ այդ դիրքերը նկատել եմ, որ դրանք իդեալական պաշտպանական համակարգ ունեն: Բացի այդ այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող զինվորների, թե ծառայության եւ թե հանգստի համար իդելական պայմաններ են ստեղծված: Հետեւաբար կարծում եմ, որ էդ դիրքերը տեսնելով Բորդյուժան ու իր շեֆը նախ մի լաաավ պետք է ծանր ու թեթեւ անեն մեր բանակի եւ իրենց խաղապահների հնարավորությունները, որից հետո փորձեն հասկանալ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանն ովքեր լավ կպաշտպանեն՝ հայ զինվորները, թե ռուս խաղապահները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել