Ժողովուրդ ջան,արդեն ամսից ավել շարունակվող ադրբեջանական DDOS հարձակումները հատկապես ակտիվացել են վերջին ժամերին: Արդեն մի քանի ժամ է պարբերաբար DDOS հարձակումների են ենթարկվում հայկական մի շարք կայքեր:  Մասնավորապես, պարբերաբար հարձակման թիրախ են դառնում Panorama.am, Armenpress.am, Aysor.am լրատվական կայքերը, չի գործում Lragir.am կայքը:

Հարձակումները տաբեր ցանցերի միջոցով են կատարվում, բայց մի բան հ

ստակ է, որ դրանք կառավարվում են: Հարձակվում են Ադրբեջանից, Թուրքիայից, Պակիստանից, Ինդոնեզիայից: 
Այս պահին BlogNews-ն իր բնական հունով աշխատում է: Իհարկե հարձակումները շարունակվում են, բայց առայժմ հաջողությամբ հետ ենք մղում դրանք: Եթե հարձակումների թափն ուժեղանա ստիպված կլինենք մեր անկոչ այցելուների IP-ները փակել: Էնպես որ չենք կորի, չմտածեք :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել