Tert.am-ը գրում է․

Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից։ 

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգրավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը` միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը անդրադարձել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայի Նախագահի նախաձեռնությամբ Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ 

Այս համատեքստում Էդվարդը Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքն` ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել