Tert.am-ը գրում է․

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ի վերջո լուծվեցին այն տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով հետաձգվում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, և այլևս կարելի՞ է ասել, որ հոկտեմբերի 10-ին պայմանագրի ստորագրումն ավելի ռեալ կլինի, պատասխանեց այսպես. «Ես որևէ բան չունեմ ձեզ ասելու այդ առումով»։

Դիտարկմանը, թե արդյո՞ք այն պատճառով, որ փոխնախարարը տեղեկացված չէ՞, Գարեգին Մելքոնյանը հակադարձեց. «Այն, ինչ նախկինում ես ձեզ ասել եմ, ոչինչ չունեմ դրան ավելացնելու, ես ինքս տեղեկատվություն չունեմ նման բան ձեզ հայտնելու»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել