Բոլոր նրանց ովքեր արդարացնում և մեծարում են Շառլին իր վերջին հայտարարության հետ կապված: Ուրեմն, Շառլը այս պահին ոչ արտիստ է, ու ոչ էլ մեզ նման սովորական հայ: Շառլը ներկայացնում է Հայաստանը, հային, հայի երկիրը որպես դեսպան: Հայաստանը որպես դեսպան կարող է ներկայացնել միմիայն հայը կամ ՀՀ քաղաքացին: Եթե մարդը իրեն հայ չի զգում և ստիպված սիրում է հայերին, քանի որ նրանք անչափ են իրեն սիրում, ապա այդտեղ կա ոչ անկեղծ իրավիճակ իր համար: Հայաստանի դեսպանը պետք է շատ սիրի Հայաստանը, անկախ նրանից իրեն սիրում են հայերը թե ոչ: Հայաստանի դեսպանը պետք է պատրաստ լինի իր կյանքը տալ այն երկրի համար, որը ներկայացնում է: Բայց, քանի որ մենք ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, ապա սկսեցիք սարուձոր ընկնել, անտեսել այդ փաստը և պաշտպանել Շառլի խոսքը որպես անկեղծ խոսք: Անկեղծությունը պահանջում է ուրեմն հրաժարվել դեսպան լինելուց: Կարելի է լինել հայ և չսիրել նույնիսկ հայերին, սակայն չի կարելի առանց մեծ սիրո լինել հայի դեսպան:
P.S.Գիտեմ, որ շատերը կարդալով սա կամ ինձ ծայրահեղ ռոմանտիկ կհամարեն կամ էլ իրականությունից կտրված, քանի որ Ծուռ հայելիների թագավորությունում հաշտ ու խաղաղ սովորել ենք ապրել առանց ծայրահեղ ազնվության: Մինչդեռ բողոքում ենք, որ ինչ որ տեղ ինչ որ բան սխալ է: Այնինչ սխալ է, քանի որ մենք ինքներս ծայրահեղ ազնվություն չենք պահանջում ոչ մեզնից ոչ էլ դիմացինից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել