Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող տոնավաճառների աշխատակիցներին մոտեցել է վարչապետը: Ժողովրդի ներկայացուցիչների հետ հանդիպումը շարունակվել է Կառավարությունում: Վարչապետը պատրաստակամություն է հայտնել ևս մեկ անգամ քննարկել օրենքը և դրա հնարավոր փոփոխությունները:

Նշենք, որ սա տոնավաճառների աշխատակիցների և վարչապետի թվով երրորդ հանդիպումն է: Հատկանշական է, որ այս օրենքը ուժի մեջ մտնելուց առաջ Եռյակը ամեն ինչ անում էր բողոքող ժողովրդին իր քաղաքական նպատակներով օգտագործելու և հանրահավաքի տանելու համար, սակայն ՓՄՁ ներկայացուցիչները ցույց տվեցին, որ հակված են ուղիղ հանդիպումներ ունենալ Կառավարության հետ: Այսպիսով Եռյակը գործընթացի այս փուլում հայտնվել է մարգինալի դերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել