Բանկերի կողոպուտները ու խոշոր գողությունները թանգարաններից ու նմանատիպ այլ հաստատություններից բազմիցս պատկերվել են զանազան կինոնկարներում և հանդիսացել են կինոսերների հետաքրքրության առարկան։ Այնուամենայնիվ, երբ ամսագրերում իրական պատմություններ ես ընթերցում բանկերի կողոպուտների մասին, համոզվում ես, որ դրանք այնքան լավ ծրագրված ու ուշագրավ չեն, որքան կինոնկարներում ներկայացվող կողոպուտները։ Այս հոդվածում ներկայացված են որոշ իրական կողոպուտներ, որոնք այնքան արտառոց են, որ արժեր դրանց հիման վրա կինոնկար նկարահանել։  

1. «Երիտասարդ ծերունու» հանցավոր գործունեությունը

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

Այս ծեր մարդու արտաքինը խաբուսիկ է։ Նա կասկածվում է Կալիֆորնիայում կատարված16 կողոպուտների մեջ։ Պատկան մարմինները կարծում են, որ այս մարդն իրականում շատ ավելի երիտասարդ է, քան երևում է։ Նա հավանաբար կերպարանփոխվել է իր իրական տարիքը թաքցնելու համար։ Նա այնքան արագ է ճողոպրում դեպքի վայրից, որ հազիվ թե տարեց մարդը այդքան լավ մարզավիճակում գտնվեր։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն խոստացել է 20,000 դոլարով պարգևատրել նրան, ով կօգնի գտնել այս հանցագործին։  

2. Ինքնանպատակ կողոպուտ

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

2008 թ.-ին մի քանի շվեդ ատրճանակներով ներխուժեցին Ամերիկայի փոստային ծառայության կենտրոն և կողոպտեցին այն։ Թվում է, թե ստանդարտ կողոպուտ է, սակայն փախուստի պահն այնքան էլ ստանդարտ չէ։ Նրանց փախուստը նման էր «Մարիո» խաղի դրվագներին։ Շվեդները մի քանի ճամրուկ էին թաքցրել փախուստի ճանապարհին, որոնց վրա փակցրել էին «BOMB» (թարգմանաբար՝ ռումբ) պիտակը։ Նրանք մի քանի մեքենա վառեցին և անգամ մեխեր գցեցին իրենց հետևից, մինչ մեքենաներով հեռանում էին դեպքի վայրից։ Այնպիսի տպավորություն էր, ասես նրանք կարտ էին վարում «Մարիո» խաղում։ Ի վերջո պարզվեց, որ հանցագործները դեռևս ոչ մի արժեքավոր բան չէին գողացել փոստային ծառայության կենտրոնից։ Ուրեմն էլ ինչի՞ համար էր այս ողջ ներկայացումը։

3. Փոշեկուլն իբրև սուպերմարկետ թալանելու միջոց 

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

Ֆրանսիայի սուպերմարկետների եկամուտը մինչ օրս էլ թալանվում է «Vacuum Gang» հանցախմբի կողմից։ Օգտագործելով ձևափոխված փոշեծծիչ՝ հանցածմբի անդամները պարզապես մտնում էին խողովակների մեջ և փոշեծծիչով քաշում սուպերմարկետների գումարը։ 2011 թ.-ի տվյալներով այս հանցախմբի կողմից հափշտակված գումարի չափը հասնում էր 800,000  դոլարի։ Հանցախումբը մինչ օրս էլ գործում է։

4. Վարդագույն հովազները

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

«Վարդագույն հովազ» անունը կրող սերբական հանցախումբը մասնագիտացած է ակնեղենի գողություններում։ Հանցախմբի անվանումը կապված է նրա կատարած առաջին կողոպուտի հետ: Իրենց առաջին կողոպուտի ժամանակ հանցախմբի անդամները գողացան մի անգին զարդ և թաքցրին այն դեմքի քսուկի տարայի մեջ։ Մի խոսքով, նրանք գործել էին «Վարդագույն հովազի վերադարձը» կինոնկարի սցենարով։ Մեկ այլ կողոպուտի ժամանակ նրանք կնոջ կերպարանքով թալանեցին Փարիզի խանութներից մեկը՝ հափշտակելով այնտեղից 100 մլն. դոլար արժողությամբ զարդեր։ Իրենց ամենահայտնի կողոպուտներից մեկն իրականացնելու համար հանցախմբի անդամներն  առանձնահատուկ հնարամտություն ցուցաբերեցին։ Նրանք ներկեցին հանցանքի թիրախի մոտակա նստարաններից մեկը և դրա վրա փակցրին «Չնստել. նստարանը նոր է ներկվել» ցուցանակը, որպեսզի ոչ ոք չնստեր այդ նստարանին և իրենց կողոպուտի ականատեսը չդառնար։ Նրանց ենթադրյալ առաջնորդը՝ Դրագան Միքիքը բանտարկվեց, սակայն վերջերս նա փախավ բանտից, և այդ ժամանակից ի վեր նրան տեսնողներ չեն եղել։

5. Ծաղկավաճառից մինչև բանկի կողոպտիչ 

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

Պաուլո Սերխիո դը Սոուզը և իր հանցախումբը զարմանալի կողոպուտ իրականացրին Բրազիլիայում։ Նա և իր հանցակիցները դանդաղորեն թունել փորեցին Բրազիլիայի կենտրոնական բանկի տակ։ Հողը թաքցնելու համար նրանք օգտագործում էին Սերխիոյի ծաղկի խանութի առջևի հատվածը։ Բանկում անգամ տեսախցիկներ չկային, ուստի կողոպուտը չէր տեսագրվել։ Սերխիոյի հանցախմբի անդամներից մի քանիսը ձերբակալվել են, սակայն ինքը Սերխիոն թաքնվում է պատկան մարմիններից։

6. Անզեն կողոպուտ

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

Ալբերտ Սագգիարին 1976 թ.-ին Ֆրանսիայում իրականացրեց «Société Générale» բանկի կողոպուտը։ Նա բանկի տակ թունել փորեց, որի միջով նախատեսվում էր ներխուժել բանկ։ Նա խիստ ռեժիմ էր սահմանել իր հանցակիցների համար. նրանք քնում էին օրը 10 ժամ և չէին օգտագործում սուրճ կամ ոգելից խմիչք։ Կողոպուտն ընթացավ նախօրոք մշակված ծրագրի համաձայն։ Ալբերտը 60 միլիոն ֆրանկ գողացավ, իսկ վերջում պատերից մեկի վրա թողեց հետևյալ բովանդակությամբ մի գրություն «Առանց զենքի, ատելության ու բռնության»։ Այդպես էլ չհաջողվեց ձերբակալել նրան։ 52 տարեկանում նա մահացավ կոկորդի քաղցկեղից։

7. Ամենաարտառոց կողոպուտի փորձը

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet

12 մարդ արձագանքեցին «Craigslist»-ում տեղադրված գովազդին։ Գովազդի տեքստում ասված էր, որ պահանջվում են ճանապարհային դիպուկահարներ, ովքեր աշխատանքի ընթացքում պետք է կրեին հատուկ ակնոցներ ու կապույտ շապիկ։ Երբ նրանք ժամանեցին, հայտնվեց 13-րդ մարդը, ով նույն համազգեստն էր կրում, ինչ մյուս 12-ը։ Հանկարծակիորեն հայտնված մարդը մոտակայքում կայանված զրահապատ բեռնատարի հսկիչից գողացավ կանխիկ գումարով լի փաթեթ։ Նա փախավ ու ցատկեց մոտակա գետնախորշի մեջ, որի ներսում խողովակ կար։ Թեպետ հետագայում նրան բռնեցին ջրերի միջից և ձերբակալեցին, սա մնում է կողոպուտի ամենաարտառոց փորձերից մեկը։   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել