Խաղա՜ղ է այնպես ու հոգեպարար հոտեմբերի այս առավոտը.. Թավշյ՜ա աշուն իսկական..Թավշյա՜ տրամադրություն...Արեգակն արդար ժպտում իր գահից ու ողջունում է մեր տրամադրությունը....Տեսնու՞մ եք, նորից եկա...Նորից ժպիտ պարգևեցի ձեզ, նորից դարձի բերեցի դեպի լույս ու հույս, դեպի անամպ տրամադրություն.. Բարի է արեգակը, որ ի սկզբանե իր կենարար լույսն է առաքում աշխարհ ու կանգուն պահում այն իր անծիր-անսահման, անսկիզբ-անվերջ ջերմությամբ...Ու տալիս է լույսն իր անխտիր ամենքին ու ամեն ինչին՝ ասունին, անասունին, հողին ու ջրին, ծառ ու ծաղկին... Ու բացել եմ ահա պատուհանս ու....Արևային օրվա այս լուսե համպատկերին անմիջապես ուշադությունս է գրավում մի անսովոր տեսարան՝ և՛ զարմանալի, և՛ ուրախալի....երեխաների համար մեր բակում կառուցված խաղահրապարակում երկու սիրուն կովիկներ են արածում, որոճում...Հենց երեխաների սլլասանդուղքի մոտ...Մեկը՝ մուգ սրճագույն, մյուսը՝ բաց շագանակագույն...Մինչ կմտածեմ՝ որտեղի՞ց են հայտնվել այստեղ, լրագրողի բնազդով հասցնում եմ լուսանկարել.. .Գեղեցիկ պատկեր է..Այս կողմում՝ պատուհանիս տակ՝ մարդիկ, կովերի դիմաց՝ սուրացող մեքենաներ....Ծառեր: Կանաչ: Ասֆալտ: Նստարան: Նստարանին՝ միշտ այնտեղ «ապրող» պատկից հարևանս՝ տիկին Վերան...Իսկ կովերը հանգիստ օգտվում են կանաչից ու շռայլ արևից... Ամեն ինչ ունի իր հանդիսատեսը: Այս դեպքում ես եմ այդ հանդիսատեսը....Էլի եմ նայում...Ներքևում կանգնած ջահելները, տեսնելով լուսանկարչական ապարատս, ժպտում ու ծիծաղելով մատնացույց են անում քիչ այն կողմում կանգնած ավանակին...Կաթ- մածնով լի բանկաներով խուրջինը մեջքից կա,կողքին՝ ավանակատեր-կովատերը..:....Պարզ ՝է կովերն էլ նրանն են..Մոտակա գյուղից է եկել ու մեր բակ «բերել» գյուղական հրաշալի ..իդիլի՜ա... Ի՝նչ լավ է՝մտածում եմ... Գյուղն ինքն է եկել ինձ այցի...))Իսկ ես ահա որքան ժամանակ է կարոտել եմ գյուղին ու չեմ հարմարեցնում շրջան մեկնել՝ հատկապես Ջավախք ու Ծալկա...Որոնց այնքա՜ն, այնքա՜ն կարոտել եմ...Նրանց սրտաբաց ջերմությանը, նրանց հոգու արևին..
Ողջու՜յն քեզ, աշնանային թավշյ՛ա առավոտ...Ողջույն քեզ, Արև..Ողջույն քեզ, քաղաքում՝ գյուղական իդիլիա...Լա՜վն եք այնպես բոլորդ, բոլորդ միասին...Միասի՜ն..Ինչ լավ բառ է այս «միասին»-ը....Բայց սա արդեն այլ թեմա է... Այս թեման զգուշություն է պահանջում.... Արևը կարող է նորից հեռանալ, եթե զգույշ չլինես..Ուրեմն՝ մնանք ԱՐԵՎԻ ՀԵՏ..Այժմ և ընդմիշտ.... 
ԱՆԱՀԻՏ 
6 հոկտեմբերի, Թբիլիսի, Վարկեթիլի, Կալոուբանի փողոց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել