Բոսնիացի 77-ամյա կինը պնդում է, որ կարողանում է բուժել մարդկանց ակնային հիվանդությունները ու դա անում է նրանց ակնախնձորները լիզելու միջոցով։ Կնոջ պնդմամբ՝ նա կարողանում է բուժել աչքերի բորբոքումները, աչքերի չորությունը, ալերգիաները և նույնիսկ այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսին կատարակտն է։ 

Grandmother Hava Cebic, 77, from Bosnia, says people from all over the world are flocking to her small village for her unique method to cure eye problems

77-ամյա Հավա Ցեբիչը պատմել է, որ արդեն 40 տարի է, ինչ իր լեզվով բուժում է հարազատներին ու հարևաններին, իսկ վերջին տարիներին նույնիսկ մոտակա քաղաքներից մարդիկ գալիս են նրա մոտ իրենց աչքերը բուժելու համար։
Կինը նշել է, որ ամեն անգամ մարդկանց աչքերը լիզելուց առաջ ու հետո պարտադիր լեզուն մաքրում է սպիրտով՝ որևէ վարակ չտարածելու համար։ Նա պնդում է, որ կարողացել Է բուժել աչքերի այնպիսի խանգարումներ, որոնք չի հաջողվել բուժել նույնիսկ բժիշկներին՝ պատմելով մի դեպքի մասին, երբ մի տղամարդ աչքերի սուր ցավերով նրան է դիմել՝ ասելով, որ բժիշկները դա անբուժելի են համարում, սակայն Ցեբիչին հաջողվել է պարզապես նրա ակնախնձորները լիզելով բուժել ցավը։
Բուժվելու համար նրա մոտ մարդիկ են գալիս Սարայեվոյից, Զենիկայից, Տուզիայից և Բոսնիայի այլ քաղաքներից։
Ցեբիչն անհանգստանում է, որ նրա երեխաները չեն կարողանա շարունակել նրա գործը իր մահվանից հետո և հույս ունի, որ մահվանից հետո իր լեզուն կկտրեն ու կօգտագործեն այնպես, որ այն շարունակի բուժել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել