Չինաստան-Ադրբեջան` ոչ-ոքի, ինչը շատ լավ է: Բայց ցավոք Ռուսաստանը հաղթեց Ուկրաինային, իսկ ես հույս ունեի ոչ-ոքու, որի հավանականությունը շատ մեծ էր: Հիմա, Ռուսաստանն առնվազն հաջորդ երկու խաղերից մեկը պիտի պարտվի, որ ոսկու հույս ունենանք: Գտնվենք ազնիվ ու ասենք, որ պայքարում ենք արծաթի համար, որտեղ պայքարը նույնպես թեժ է: Առնվազն հինգ թիմ պայքարում է արծաթի համար: Մեր հաջորդ մրցակիցը /թիրախը :Ճ/ Գերմանիան է:
Այսօրվա խաղի մասին: Թիմային առումով ճիշտ խաղացին տղաները ու տուրն ամփոփեցին 2 հաղթանակ և 2 ոչ-ոքի արդյունքով: Չասեք թե կարող էինք 4-0 հաղթել, թե որ բոլոր տղաները հենց սկզբից լուրջ առավելություն ունեին: Թիմային խաղում այդպես չէ: Վլադիմիրը շատ արագ ու հեշտ մրցակցին պառկեցրեց /երբ Հակոբյանի ժամացույցին դեռ մեկ ժամ կար, մրցակցի ժամացույցին մնացել էր քսան րոպե :ՃՃՃ/: Գաբին արեց այն, ինչ արել էր Ռուսաստանի մրցակցի /անունը չեմ հիշում/ հետ անցած տարի: Համառորեն խաղալով վերջնախաղը պոկեց միավոր, թեպետ ոչ-ոքու դեպքում էլ հաղթանակը մեր թիմինն էր: Սա նշանակում է, որ Գաբին գտել է իր խաղը: Իսկ ահա Մովսիսյանի դեպքում մտածում եմ, որ նա դեռ չի գտել իր թիմային խաղը: Այսպես ասած խառնում է անհատական խաղի հոգեբանությունը թիմայինի հետ /վախենում է կայացրած որոշումից, վախենում է քաշի տղաներին, մեկ ապահով է խաղում, մեկ էլ ռիսկի է դիմում/: Այսօր Մովսիսյանը կարող էր հաղթել ու երևի երկմտում էր, միևնույնն է հաղթանակը մերն է, ինչու՞ ռիսկի դիմեմ: Սա իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է իհարկե: Բայց, ամեն դեպքում, նրա Գրիշչուկի հանդեպ տարած հաղթանակը ջնջում է ամեն ինչ: Ու այսօրվա խաղը ցանկանում եմ դիտարկել մի Ռուբիկոն, որ Մովսիսյանը հատեց:

Դե ինչ տղաներ, վաղը հիշեք մեր պապերին ու 45 թվականը :ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել