Մոնրեալի նյարդաբանական համալսարանի և Կալիֆորնիայի McGill համալսարանների գիտանակնները հետազոտություններից մեկի ժամանակ կարողացել են պատկերավոր որսալ մնայուն հիշողության առաջացման պահը:  Այս կադրը փաստում է, որ հիշողության ձևավորման ժամանակ նյարդային բջիջները կապող հատուկ սինապսներում սպիտակուցներ են առաջանում, որոնք հիշողությունը դարձնում են կայուն և մնայուն: Հիմա հստակ երևում է, թե ինչպես են հիշողութան հետքերը առաջանում: Իսկ իրական ժամանակում դրան հետևելը թույլ կտա առաջիկայում ամբողջությամբ հասկանալ, թե ինչպես է հիշողությունն առաջանում:

Երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ուղեղում մոլեկուլյար մակարդակի վրա, պետք է հաշվի առնել հիշողության երկու կարևոր հատկություններ: Առաջինը՝ քանի որ մարդու ուղեղում շատ հիշեղություն կա և այն երկար պետք է պահպանվի, համակարգում անհրաժեշտ է որոշակի կայունության: Երկրորդը՝  որպեսզի մարդը ունակ լինի սովորել և ընկալել նոր ինֆորմացիա,  համակարգը պետք է լինի շատ ճկուն:

Սա է պատճառը, որ ուսումնասիրություններն այս փուլում կենտրոնացվել են սինապսների ուղղությամբ, որոնք կարևոր դեր են կատարում հիշողության փոխանակման և կուտակման հարցում: Գիտնականները տեսակետ ունեն, որ հիշելու ունակության հիմքը կարող է լինել մի մեծ փոփոխվող ցանց, որին անվանում են սինապտիկ ճկունության մեխանիզմ:

Բայց, եթե հիշողությունն անընդմեջ փոխվում է, ապա հարց է առաջանում, թե ինչպես է այն երկար պահվում և ինչպես է այն առաջանում: Մինչ դա երկար ժամանակ պարզ էր, որ հիշողության առաջացման գործընթացում մեծ դեր է խաղում սպիտակուցի հեռարծակումը, կամ սինապսներում սպիտակուցի առաջացումը, որը ուժեղացնում է նյարդաբջիջների միջև կապը: «Մինչ այժմ այդ գործընթացի պատկերը դեռ չկար և միայն վերջերս այն հնարավոր եղավ ապացուցել»,- ասել է նյարդաբանական գիտությունների դոկտոր Վեյն Սոսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել