Cosmo.am-ը գրում է․

Նյուդ շուրթերի գրավչությունը կարող է լինել ավելի մեծ, քան գայթաղկության դասական «գործիք» հանդիսացող անպարտելի տարբերակ կարմիր շրթներկինը: Ոչ գունատ, այլ գրավիչ շուրթեր ունենալու համար պետք է գտնես քո երանգը: Իսկ թե ինչպե՞ս կդիտվի նյուդի երանգը շրթունքների վրա, մեծապես կախված է քո մաշկի բական գույնից:
Կարևոր է խուսափել մաշկի գույնի և շրթներկի երանգի անհամապատասխանությունից:

Գունատ մաշկ: Դեմքիդ կենդանություն հաղորդելու համար նյուդի երանգներից ընտրիր ծիրանագույնի բաց նրբերանգը, որը դիմահարդարմանդ տաք տեսք կհաղորդի:

Կաթնագույն, «ճենապակե» մաշկ: Դեմքիդ անառողջ տեսք չհաղորդելու համար խուսափիր բեժի երանգներից և օգտագործիր փոշոտ վարդագույնը:

Բաց մաշկ՝ մուգ երանգի շպարով: Ընտրությունդ կարող ես կատարել բեժի կամ փոշոտ-տաք վարդագույնի միջև:

Զեյթունագույն մաշկ: Այս գույնի մաշկ ունեցողների համար հակացուցումներ գրեթե չկան: Ընտրիր կարամել-բեժ երանգը կամ շագանակագույն նյուդը: Կարող ես ընտրել նաև բաց վարդագույնը: Կարևորն այն է, որ շրթներկի գույնը տարբերվի մաշկի գույնից:

Ոսկեգույն -կարամելագույն մաշկ: Շպարիդ մեջ ավելացլու «կաթով-սուրճ» երանգով շրթներկը՝ մաշկիդ գույնից բաց: Եթե շրթներկը ունենա վարդագույն երանգ՝ նույնպես գեղեցիկ կլինի: Բնական արևայրուքդ ընդգծելու համար կարող ես օգտագործել նյուդ թեթև փայլով շրթներկ:

Մուգ մաշկ: Կարամելի և շոկոլադի երանգները ամբողջապես համապատասխանում են քեզ: Մաշկի գույնից ավելի բաց շրթներկը նրա ուշադրությունը կսևեռի շուրթերիդ վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել