Հոնորեա. նախանշանները, բուժումը, կանխարգելումը և ինչ կլինի, եթե այն աչքաթող անեքAroxj.am-ը գրում է․

Հայաստանում հոնորեան 3 ամենատարածված սեռական հիվադություններից է: Այս ինֆեկցիայով տարեկան հիվանդանում է 150-180 միլիոն մարդ ամբողջ աշխարհում: Այն տարածվում է սեռական հարաբերությունների ժամանակ: Անպաշտպան սեքսը առաջին ու հիմնական պատճառներից մեկն է, որի ընթացքում կարող եք ձեռք բերել այս ինֆեկցիան: Այս հիվանդությամբ գրեթե անհնար է վարակվել կենցաղային ճանապարհով: Սակայն դա էլ բացառված չէ:  Հոնոկկոկը, որը հանդիսանում  հոնորեայի հարուցիչը, կարող է ներթափանցել սեռական օրգաններ, նաև անկողնուց, սրբիչներից, եթե դրանք օգտագործել է նաև հոնորեայով հիվանդը:

Ինչ ճանապարհով կարելի է հիվանդանալ հոնորեայով

Սեռական հարաբերության ընթացքում , երբ հոնոկկոկը ընկնում է միզուղիներ զարգանում է ուրետրիտ՝ միզուղիների բորբոքում: Եթե հարուցիչը ընկնում է հեշտոց, ապա տեղի է ունենում հեշտոցի բորբոքում կամ արգանդի վզիկի բորբոքում: Եթե այն հայտնվում է բերանի խոռոչում, ապա բերանի խոռոչի բորբոքում, կոկորդում հայտնվելու դեպքում կառաջանա ֆարինգիտ՝ կոկորդի բորբոքում:

Հոնորեայի նախանշանները

Հոնոկկոկը օրգանիզմում հայտնվելուց հետո առաջիկա 2-10 օրերի ընթացքում ոչ մի նշան չի տալիս: Մասնավորապես կանանց դեպքում, այն հաճախ անցնում է առանց նախանշանների: Հոնորեայի ախտորոշումը շատ բարդ է անցնում, եթե հատուկ հետազոտության չգնաք:

Հոնորեայի նախանշանները կանանց մոտ

  • Սպիտակ-դեղնավուն արտադրություն հեշտոցից
  • Ցավեր միզելու ընթացքում
  • Դաշտանային շրջանում արնաշաղախ արտադրություն
  • Ցավեր որովայնի ներքևի հատվածում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել