Haytni.com-ը գրում է․

Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարազատ թշնամի» կինոնկարը գլխավորում է ներկայիս ամենադիտվող հեռուստասերիալների ցանկը: Այն մարդկային ճակատագրերի, թշնամի դարձած ընկերների ու նրանց ժառանգների մասին սերիալ է: Հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին Լիկա Սալամանյանն է, ով իր գործունեության և պլանների մասին կիսվեց Հայտնի.com-ի հետ:

-Լիկա, Դուք ներկայիս ամենադիտվող հեռուստասերիալի գլխավոր հերոսուհին եք, սերիալից բացի հեռուստադիտողը կարո՞ղ է գտնել Ձեզ թատրոնում:      

-Թատրոնում դեռևս չեմ խաղում, բայց հետագայում հնարավոր է, որ ինձ գտնեք նաև այնտեղ:                                

-Ի՞նչ դեր երբևէ չեք խաղա, և հակառակը՝ ո՞ր դերը կցանկանայիք ամենից շատ մարմնավորել:

-Որևէ դեր չկա հստակ, որ երբեք չեմ մարմնավորի, ուղղակի բաց տեսարաններում երբեք չեմ նկարահանվի : Այս պահին չեմ կարողանում մտաբերել մի կերպար, որ ամենից շատ կցանկանայի մարմնավորել:    

-Չե՞ք զղջում դերասանական ուղին ընտրելու համար:                                                           

-Ես շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս ուղին: Արածներիս համար երբեք  չեմ զղջում, ասեմ ավելին, ես նվիրված եմ իմ գործին և սիրով եմ անում այն:

-Լիկա, ինչը՞ կարող է ստիպել Ձեզ այլևս էկրաններին չհայտնվել:                                        

-Նման բան կլինի միայն այն պարագայում, եթե ամուսնանամ և ամուսինս դեմ լինի իմ աշխատանքին, բայց նման բան չի լինի, քանի որ չեմ կարծում, որ  ամուսինս նման հայացքների տեր կլինի:

-Սերիալում մարմնավորած Ձեր կերպարը նմա՞ն է իրական Լիկա Սալամանյանին:  

-Կերպարումս կան դրվագներ, որ խաղում է Լիկան, ոչ թե Էմիլին, իսկ ընդհանուր առմամբ՝ իրար նման չենք,  ես բավականին տարբերվում եմ Էմիլիից:                                  

-Հե՞շտ է աշխատել Ձեր գործընկերների հետ, հաճա՞խ եք ունենում կոնֆլիկտներ:    

-Բնականաբար,  կայացած դերասանների հետ աշխատելն, իհարկե, ավելի հեշտ է ու հաճելի: Խնդիրներ գրեթե չենք ունենում:                                                         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել