Կամերային երաժշտության տան մոտով անցնում ես՝ ակամայից հիշում ես քաղաքապետարանի եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարների ազգականներին՝ Լավ, ոնց կարելի է մեր քաղաքում, որտեղ պուրակներն ու զբոսայգիներն առանց այն էլ մատների վրա կարելի է հաշվել, թույլ տալ այդ գողտրիկ վայրը դարձնել պարզապես ավտոմեքենաների ԿԱՅԱՆԱՏԵՂԻ... Ու մի փորձեք ձեր փոքր երեխային սայլակով բերել այստեղ՝ պարզապես չեն անցնի մեքենաների արանքով... Մի կերպ այսօր անցա... Ու հրաշք՝ Այվազովսկու արձանի կոտրված վրձինը վերականգնել են... Միգուցե վաղուց են վերականգնել, պարզապես չէի նկատում.... Բայց հիշում եմ, մի անգամ համացանցում մի նախաձեռնության մասին կարդացի՝ որ մի խումբ երիտասարդներ շարժում են սկսել այդ տխրահռչակ վրձինը վերականգնելու նպատակով... Չգիտեմ՝ միգուցե հենց իրենք են ավարտին հասցրել այդ բարի գործը... Միայն թե չասեք, թե քաղաքապետարանն է արել: Հրաշալի զբոսայգին ավտոմեքենաների կայանատեղիի վերածողներին ՙդաբրո՚ տվածները նման քայլի ընդունակ չեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել