Հոգեբանության ոլորտի փորձագետները հայտարարել են, որ զույգերի հարաբերություններն ամենից լավ բնորոշում է քնած ժամանակ նրանց ունեցած դիրքը: Հոգեբան Ժոաո Օլիվեյրան ընդգծում է այն, որ անհրաժեշտ է վերլուծել այն կեցվածքը, որով մարդիկ քնում են լուսաբացին, ոչ թե այն, որով քուն են մտնում:

1. «Հյուսված ձեռքեր և ոտքեր»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Поза во время сна характеризует отношения внутри пары

Մասնագետներն ասում են, որ եթե քնի մեջ զույգը միայուսվում է ձեռքերով և ոտքերով, դա հարաբերությունների մեջ անսանձ կրքի  վկայությունն է: Որպես կանոն, այդ դիրքով զույգերը քնում են հարաբերությունների սկզբում, երբ նրանք ցանկանում են զգալ իրենց որպես մեկ ամբողջություն: Այդ դիրքով հաճախ քնում են խանդոտ մարդիկ:

2. «Գդալ»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Поза во время сна характеризует отношения внутри пары

Հոգեբանները վստահ են, որ եթե զուգընկերը մյուսին գրկում է մեջքի կողմից, դա ուշադրության և խնամքի նշան է: Այդպիսի զույգը, լինելով միասին, իրեն զգում է հարմարավետ և անվտանգ: Դրա հետ մեկտեղ, այս դիրքով քնող մարդկանց միջև հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց: Հարաբերությունների մեջ, ամենայն հավանականությամբ, գոյություն ունի որոշակի անորոշություն:

3. «Գերակայություն»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Поза во время сна характеризует отношения внутри пары

Մարմնի լեզվի փորձագետները նշում են, որ այդպիսի գրկախառնումները հանդիսանում են ամուսինների միջև սիրո և կապվածության վկայություն: Ամենայն հավանականությամբ զույգերի մոտ հիանալի սեքսուալ կյանք է: Միևնույն ժամանակ զուգընկերներից մեկը նախընտրում է գերակայել հարաբերություններում:

4. «Գրավված տարածք»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Поза во время сна характеризует отношения внутри пары


Այդպիսի դիրքը վկայում է, որ տվյալ մարդը չի ձգտում ցուցադրել սերը իր երկրորդ կեսին: Սովերաբար անկողնու ավելի մեծ տարածություն զբաղեցնել ձգտում է նա, ում անհրաժեշտ է ինքնավստահություն, այդ թվում նաև հարաբերություններ մեջ: Բացի այդ, փորձագետները նշում են, որ գլխի հետեևում բարձրացրած ձեռքերով սովորաբար քնում են համառ մարդիկ, որոնք հարաբերությունների մեջ ձգտում են լիդերության և ցանկանում են ամեն ինչ հսկողության տակ պահել:

5. «Եվ քեզ կեսը, և ինձ կեսը»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Поза во время сна характеризует отношения внутри пары

Այս դիրքը նախընտրում են մարդիկ, որոնք սիրում են միմյանց, սակայն նրանց հարաբերությունները, միևնույնն է, ուշադրություն են պահանջում: Հոգեբանները նշում են, որ նա, ով քնում է մեջքի վրա, անհրաժեշտություն չունի իր զուգընկերոջը տեսնելու, իսկ նա, ով քնում է փորի վրա, համառ է և ինչ-որ չափով նաև փակ: Դրա հետ մեկտեղ ոտքերի միահյուսումը վկայում է, որ մարդկանց մեջ գոյություն ունեն պարտավորություններ մեկը մյուսի հանդեպ: 

6. «Պարզված ձեռքի տարածության մեջ»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Поза во время сна характеризует отношения внутри пары

«Ինքնաբուխ հարաբերություններ». այսպիսի հետևություն են արել հոգեբանները` վերլուծելով քնի այս դիրքը: Յուրաքանչյուր զուգընկեր հարգում է մյուսի անձնական հեռավորությունը: Ամենայն հավանականությամբ նրանցից յուրաքանչյուրն ունի ընկերները, որոնց հետ առանձին գնում են խնջույքների, բայց դրա հետ մեկտեղ անսահմանորեն վստահում են միմյանց: Պարզած ձեռքը նշանակում է պատրաստակամություն պաշտպանել զուգընկերոջը, իսկ այտի տակ դրված ափերը նշանակում են, որ մարդը հանգիստ է և իրեն հարմարավետ է զգում: Իսկ եթե զույգի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ապա այդպիսի դիրքը կարող է վկայել հաշտեցման փորձ:

7. «Մի գնա, ինձ հետ մնա»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Ամենայն հավանականությամբ այս զույգը ձգտում է ազատության, բայց ուսին դրված ձեռքը հանդիսանում է սիրո դրսևորում: Մեծագույն անհրաժեշտություն է` զգալ զուգընկերոջը: Այն մարդու մոտ, որը այս դիրքով քնում է` մեջքով դեպի զուգընկերը, հոգեբանների կարծիքով, բարձր է ինքնագնահատականը:

8. «Մեջք մեջքի»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Զույգը ձգտում է պահպանել անձնական տարածությունը` չկորցնելով նաև կապը: Այս դիրքը վկայում է կայուն և առողջ հարաբերությունների մասին` ինչ-որ կերպ ընդգծելով նրանց սիմետրիկությունը: Մարդկանց համար, որոնք այս կերպ են քնում, զուգընկերոջ կողքին գտնվելը հարմարավետության պարտադիր պայման է:

9. «Դու հեռու ես ինձանից»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Այսպիսի դիրքն ազդանշան է այն բանի, որ զույգերի հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ: Մարմինների միջև կապի բացակայությունը և այն, որ մարդիկ երես են թեքում մեկը մյուսից, կարող է նշանակել, որ նրանք ձգտում են ստանալ ավելի շատ անձնական ազատություն կամ էլ միմյանց մեջ տեսնում են մրցակցություն: Եթե մարմինը սթրեսային վիճակում է, իսկ ձեռքերը «փակ» են, հավանաբար զույգը վերջերս վիճել է և մտադիր չէ հաշտվելու: Իսկ եթե մարմինը հանգիստ է, ապա ոչ մի լարվածություն  հարաբերությունների մեջ չկա, ավելի շուտ, մարդիկ վստահում են միմյանց և հարգում եղած անձնական հեռավորությունը:

 

10. «Նայում եմ քեզ, ինչպես հայելուն»

Поза во время сна характеризует отношения внутри пары

Այն զույգը, որը քնում է այսպիսի դիրքով, որպես կանոն, կարող է պարծենալ ունեցած հրաշալի հարաբերություններով: Հաստատված կարգ ու կանոնը և ամենօրյա խնդիրները չեն կարող բացասաբար ազդել այդ զույգի միջև հարաբերություններին: Այդ դիրքով քնում են մարդիկ, որոնք վարում են ակտիվ սեռական կյանք` դրա հետ մեկտեղ հանդիսանալով լավ ընկերներ և հրաշալի զուգընկերներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել