Նկարչուհի Շեյքա Լատիֆա Բինթ Մաքթումը ցանկանում էր, որ իր հարսանիքը շատ տեսարժան լիներ։ Այդ իսկ պատճառով նա որոշեց դիմել ամենահեղինակավոր դիզայներների օգնությանը։ Ինտերիերի ձևավորման աշխատանքներով սկսեցին զբաղվել «DesignLab Events» ընկերության աշխատակիցները։ Թեպետ ներկայումս շատ տարածված են բացօթյա հարսանիքները, Շեյքայի հարսանեկան տոնակատարությունը պետք է անցկացվեր փակ տարածքում։ Ապագա հարսը ցանկանում էր, որպեսզի անգամ փակ ինտերիերում հյուրերն իրենց զգային բաց երկնքի տակ։ Իր այս ցանկությունը կյանքի կոչելու համար նա անձամբ նկարեց իր երազած ինտերիերը և ցույց տվեց դա դիզայներներին։ Նա նախապատրաստական ողջ աշխատանքի ընթացքում համագործակցեց դիզայներների հետ։ Արդյունքում հարսանյաց սրահի սովորական առաստաղը վերածվեց պատկերազարդ «երկնքի»։ Ինտերիերի ձևավորման համար օգտագործվել են 15,000 լույսի քիմիական աղբյուր, 65,000 սվարովսկի բյուրեղ,  4,000 թղթե կռունկ, որոնք կախվել էին առաստաղից՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, ասես թռչունները սավառնում են երկնքում։ Մի խոսքով հարսնացուի ու դիզայներների կրեատիվությունը տվել է ցանկալի պտուղները։մ Դիտեք այս ֆոտոշարքը և ինքներդ էլ կհամոզվեք դրանում։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել