Այսօր կան բազում մարդիկ, ովքեր չեն վախենում նզովքից՝ համարելով, որ նման բան գոյություն չունի և դա սոսկ խաբեություն է։ Ժամանակակից աշխարհում մարդիկ թերահավատորեն են վերաբերվում այն պատմություններին, երբ մարդիկ մահացել են անիծյալ գանձերին դիպչելու կամ ինչ-որ փարավոնի անիծյալ դամբարանում հայտնվելու հետևանքով։ Այս հոդվածում ներկայացված պատմությունները տրամաբանական բացատրություն չունեն։ Եթե Դուք չեք հավատում գերբնական ուժերի գոյությանը, ապա հնարավոր է, որ այս հոդվածը կարդալուց հետո Դուք փոխեք Ձեր տեսակետները այս հարց շուրջ։

10. Տեկումսեի նզովք



20 տարին մեկ ընտրված բոլոր ամերիկացի նախագահները (սկսած Վիլյամ Հենրիից վերջացրած Ջոն Ֆ. Քենեդիով), մահացել են կամ սպանվել մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը։ Այս մահերն ու սպանությունները վերագրվում են Տեկումսեի նզովքին։ Տեկումսեի նզովքը կորցրեց իր ուժը, երբ իշխանության եկավ Ռոնալդ Ռեյգանը։ Այս նզովքը հայտնվեց 1811 թ.-ին, երբ Ինդիանայի նահանգապետ Վիլյամ Հենրի Հարիսոնը դրժեց Տեկումսեի հետ կնքած պայմանագիրը։ Տեկումսեն հանդիսանում էր Տեկումսեի կոնֆեդերացիայի առաջնորդը։ Պայմանագրի դրժումը ամերիկացիների ու շաունների միջև պատերազմ սկսելու պատճառ հանդիսացավ։ Պատերազմի ընթացքում Տեկումսեի ցեղից շատ մարդ զոհվեց։ Ընդ որում, Հարիսոնի վարկը շարունակում էր աճել։ Ի վերջո Տեկումսեն Հարիսոնին նզովեց մահվան այն ժամանակ, երբ վերջինս ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց։ Նզովքն ուղղված էր նաև 20 տարին մեկ ընտրված բոլոր այն նախագահներին, ովքեր կհաջորդեին Հարիսոնին։ Վիլյամ Հենրի Հարիսոնը ԱՄՆ-ի նախագահ դարձավ 1840 թ.-ին, սակայն 1841-ին նա մահացավ թոքաբորբից։ Աբրահամ Լինքոլնը պետության ղեկավարի պաշտոնը ստանձնեց 1860 թ.-ին և սպանվեց նախագահ ընտրվելուց 5 տարի անց։ Ջեյմս Աբրամ Գարֆիլդը նախագահ ընտրվեց 1880 թ.-ին և մեկ տարի անց մահացավ։ Սպանված ու անսպասելիորեն մահացած նախագահների շարքը երկար է ձգվում։ Ասում են, որ նվոզքի «հախից եկել է» Ռոնալդ Ռեյգանը։ Նա նախագահի պաշտոնում ընտրվեց 1980 թ.-ին։ Պաշտոնավարման ընթացքում նրա վրա հարձակում տեղի ունեցավ, սակայն նա ողջ մնաց՝ վերջ դնելով նզովքին։  

9. Պերճախոսության քար



Պերճախոսության քարը գտնվում է Իռլանդիայում։ Այն հայնտի է ողջ աշխարհում, սակայն բնավ ոչ նրա համար, որ նզովված է։ Ճիշտ հակառակը՝ այն հաջողություն է բերում նրան, ով համբուրում է այն։ Մինչդեռ այն մարդիկ, ովքեր կփորձեն ինչ-որ կտոր պոկել Պերճախոսության քարից և իր հետ վերցնել այն, դատապարտված են ահնաջողության։ Այն մարդիկ, ովքեր համարձակվել են նման բան անել, դրանից հետո սկսել են գանգատվել, որ իրենց մոտ դեպրեսիա է առաջացել, իրենց ֆինանսական վիճակը վատացել է և իրենց կյանքում շատ այլ անհաջողություններ են գրանցվել։ Որոշ մարդկանց կյանքն այնքան կտրուկ է վատացել, որ նրանք Պերճախոսության քարի գողացված կտորը հետ են ուղարկել Իռլանդիա։

8. Անիծյալ հեռախոսահամար. 0888-888-888 

Շատերը համոզված են, որ նզովյալ հեռախոսահամարներ չկան՝ չհաշված այն համարները, որոնց անընդհատ Ֆիլհարմոնիկի ու Գյուղնախարարության հաղորդագրություններն են գալիս։ Այնինչ փաստերն այլ բան են վկայում։ 0888-888-888 հեռախոսահամարը տարբեր մարդկանց է պատկանել, և այդ բոլոր մարդիկ մահացել են։ Այս հեռախոսահամարի տերերն այն աշխարհ են գնացել անբուժելի հիվանդության, փոխհրաձգության ու զանազան այլ պատճառներով։ Մի խոսքով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ խորհուրդ կտանք խուսափել այս հեռախոսահամարից։  

7. Ակումբ 27 

Ակումբ 27-ը (27 club) 27 տարեկանում խորհրդավոր պայմաններում մահացած ռոքերների ու երաժիշտների ընդհանրական անվանումն է։ Ակումբի հանգուցյալ անդամներից են Կուրտ Քոբեյնը, Ջիմի Հենդրիքսը, Ջենիս Ջոպլինը և Ջիմ Մորիսոնը։ Նրանք բոլորը  ժամանակին բավականին հայտնի ռոք աստղեր են եղել։ Ամենատարօրինակն այն է, որ թե՛ Կուրտ Քոբեյնը, թե՛ Ջիմի Հենդրիքսը, թե՛ Ջիմ Մորիսոնը, թե՛ Ջենիս Ջոպլինը հայտնի են դարձել 25 տարեկանում և մահացել են հռչակի հասնելուց 2 տարի անց։

6. Բամբինոյի նզովք

Բամբինոյի նզովքը մարզաշխարհի ամենահայտնի սնոտիապաշտություններից է։ 1920 –ականներին «Բոստոն Ռեդ Սոքս» թիմը մատնվեց երկարամյա ձախորդությունների։ Ձախորդությունները վրա հասան այն բանից հետո, ինչ «Նյու Յորք Յանքիզ»-ը 100,000 դոլարով վաճառեց բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկին՝ Բեյբ Ռուտին, ով առավել հայտնի է իբրև Բամբինո։ «Նյու Յորք Յանքիզ»-ի բախտը չէր բերում, քանի դեռ այս թիմում չէր ընդգրկվել Բամբինոն։ Բեյբի Ռութի գալուստով «Նյու Յորք Յնաքիզ»-ի համար նոր փուլ սկսվեց։ Նրանք հաղթանակ հաղթանակի հետևից էին գրանցում աշխարհի առաջնություններում, մինչդեռ «Բոստոն Ռեդ Սոքս»-ը շարունակ պարտություններ էր կրում։ 2004 թ.-ը շրջադարձային եղավ այս թիմերի համար։ Այդ տարի «Բոստոն Ռեդ Սոքս»-ն ի վերջո հաղթանակ տարավ Աշխարհի առաջնությունում։ Թիմի անդամների հաղթանակի ժամանակ լուսնի լրիվ խավարում էր։ Ամենաուշագրավն այն է, որ նրանք հաղթանակի հասան պարտության մատնելով հենց «Նյու Յորք Յանքիզ» թիմի անդամներին։  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել