Ապրեն մեր լրատվականները: Հենց հիմա բացատրեմ՝ ինչի մասին եմ խոսում: Ճիշտ ասած էս մասը ես էլ գլխի չէի ընկել, բայց մէ՜ գրագետ անձնավորություն ինձ գլխի գցեց ու ես որոշեցի գրեմ էս նյութը: Հայաստանում գաղտնիք չի, որ ինչ որ բում նյութ դնելու համար լրատվականները իրանց կոտորում են ու բոլորը ձգտում են առաջինը լինել: Այդ բոմբ նյութերում երևի էրեկ առաջին տեղն էր գրավում Հակոբի՝ Հայաստան գալը, բայց..... էս անգամ մեր լրատվականները ցուցաբերեցին աննկարագրելի պրոֆեսիոնալիզմ ու կոտրեցին ահագին կարծրատիպեր՝ ձեռի հետ ապացուցելով, որ երկրի համար կարևոր ու գաղտնի նյութը իրենք կարող են «ձկան նման լուռ լինել» ու չտարածել: 
Այո նրանք արեցին դա. ես վստահ եմ, որ շատ լրատվականներ գիտեին, որ գիշերը Հակոբը գալիսա (դե մաքսիմում օրվա վերջ արդեն տեղյակ կլինեին էլի), բայց ոչ մի տեղ էտ ինֆորմացիան մինչև էսօր առավոտ չտեսանք, ոչ մի տեղ շուխուր չարվեց, ոչ մի տեղ չգրվեց. «Մեր տեղեկություններով....» ու միայն առավոտվա կողմ արդեն նյութերը տարածվեցին: 
Ապրեք շատ, կարելի է ասել չնչին, բայց հիասքանչ համախմբված աշխատանք կատարեցին ու իրենց կայքի մի քանի ընթերցումը փոխեցին մեր համար գաղտնիության սկզբունքի պահանջով ու դաժե էն աստիճան գաղտնիություն պահեցին, որ առավոտյան ՖԲ-ում շատերը նույնիսկ զարմացան ու անսպասելի ինֆո էր: 
Ապրեք հարազատներ, այ տենց որ շարունակեք է, մէ՜ հրաշք կլինի:

Հ.Գ. Հա մեկ էլ մի քիչ պռոֆեսիոնալ լրագրողներ պահեք էլի, էսօրվա օդանավակայանի լրագրողները մեղմ ասած անպատրաստի էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել