Ջերմ բարևներ բոլոր "կույսերին", "սրբուհիներին" ու hpart hayuhiner-ին: Բոլոր նրանց, ովքեր ծանր են տարել գլեյնդեյլահայության կենսաձևը (չեմ էլ նայել էդ շոուն, ու կարևոր էլ չի): Բոլոր նրանց, ովքեր իրնց համար սահմանել են «հայ» եզրույթն ու պիտակավորում են մյուսնեին, ովքեր էդ ձևաչափից դուրս են ապրում: Ու ուզում եմ տեղեկացնել, որ էդ ձեր «քըլընգման» թիրախ դարձած մարդիկ ապրում են ու վայելում ամեն օրը, իսկ դուք хпарт-хпарт գոյատևում եք ու պոզ ու պոչ կպցնում մյուսներին:
Ես մի բան գիտեմ, եթե դու օրինակ մածուն չես ուտում, քանի որ չգիտես, թե դա ինչ ա, կամ էլ գիտես, բայց միևույնն է, չես սիրում, ապա մի՛ շտապիր քննադատել նրանց ովքեր դա հաճույքով անում են:
Վերջիվերջո մարդիկ տարբեր են, հետևաբար կյանքի մասին նրանց պատկերացումն էլ է տարբեր ՝ անկախ կրոնական, սեռական ու ազգային պատկանելությունից: 
Ի՜նչ եմ ուզում ասել, հպարտացեք ձեր գիտելիքներով, ձեր ձեռբերումներով, ձեր մարդկային որակներով, բայց ոչ երբեք ազգային պատկանելությամբ, քանի որ ասենք ուզբեկ լինելն ամոթ չէ և կամ կորեացի լինելն էլ պակաս հպարտանալու առիթ չի: 
Օֆ է, ո՜ւմ եմ ի՜նչ ասում, խմենք աշխարհին խաղաղություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել