Գիրքն ընթերցելը, երբեք չես համեմատի դրա հիման վրա նկարահանված ֆիլմը դիտելու հետ։ Գիրքը հարստացնում է երևակայությունը, դրա միջոցով դու ինքդ ես ստեղծում այն կերպարներն ու այն միջավայրը, որտեղ տեղի են ունենում գործողությունները։ Իսկ ընթերցելուց հետո ֆիլմը դիտելն ու քո պատկերացումները ֆիլմում նկարագրվածի հետ համե,տելն իսկապես որ հետաքրքիր է։

 1  Նվիրողը, Լյուիս Լոուրի

THEGIVER

Լյուիս Լոուրիի հակաուտոպիական պատմվածքը շուտով մեծ էկրաններ կբարձրանա։ Առանց պատերազմի, առանց տառապանքի, առանց տարբերությունների ու առանց ազատ կամքի հասարակությունը ցնցվում է, երբ Ջոնաս անունով տղան մի ծեր մարդուց հնարավորություն է ստանում իմանալու զգացմունքների ու անցյալի իրադարձությունների մասին։ Արդյո՞ք կհաջողվի Ջոնասին վերցնել այն, ինչ նա սովորում ու իմանում է ու փոխել հասարակությունը։ Ֆիլմում նկարահանվել են Մերիլ Սթրիփը, Ջեֆ Բրիջիսը, Բրենթոն Թվեյթեսը, Քեյթ Հոլմսը, Թեյլոր Սուիֆթն ու Ալեքսանդր Աքասգարդը։

 2  Աստղերն են մեղավոր, Ջոն Գրին


Ջոն Գրինի այս գիրքը շատերին է ստիպել արտասվել ու ժպտալ՝ Հազելի ու Գուսի մասին պատմությունը ընթերիցելով։ Այս հրաշալի պատմությունը նոր լույս է սփռում հարաբերությունների ու իրական սիրո մասին, և ժամանակն էր արդեն էկրանավորել այս գեղեցիկ պատմությունը։ Դեռահասներ Գուսն ու Հազելը սիրահարվում են՝ հանդիպելով հիվանդանոցում իրենց բուժման ընթացքում։ Նրանց տրամադրությունն ու տարօրինակությունները միավորում են դեռահասներին և նրանք միմյանց ուժ են տալիս իրենց հիվանդության դեմ պայքարի ընթացքում։ Արդյո՞ք պատմությունը երջանիկ ավարտ կունենա։ Ֆիլմում նկարահանվել են Շեյլին Վուդլին, Անսել Էլգորտը, Նաթ Ուոլֆը, Լաուրա Դերնը, Սեմ Տրամել և Ուիլեմ Դաֆո։

 3  Ծաղրասայրակ, Սյուզան Քոլինս

MOCKINGJAY

Սյուզան Քոլինսի Խաղցած խաղեր եռահատորի հերոսներ Քեթնիսն ու Փեթան իսկապես սիրվեցին գրքի հիման վրա նկարահանված առաջին երկու ֆիլմերում։ Հոլիվուդը ավարտին է հասցնում՝ եռմաս ֆիլմաշարը երրորդ գրքի պատմությունը երկու մասի բաժանելով։ Քեթնիսն ակամա հեղափոխության դեմքն է դառնում ու իր մարզիչներին ու թիմակիցներին միավորում՝ նախագահ Սնոուին իշխանությունից գահընկեց անելու համար։ Ամեն ինչ միայն հեղափոխության մեջ չէ սակայն, քանի որ նա ստիպված է ընտրություն կատարել իր երկու սերերի Փեթայի ու Գեյլի միջև։ Ֆիլմում նկարահանվել են Ջենիֆեր Լոուրենսը, Լիամ Հեմսուրթը, Ջոշ Հաթչերսոնը, Վուդի Հարելսոնը, Էլիզաբեթ Բենքսը և Դոնալդ Սութերլենդը։

 4  Հոբիթը, Ջոն Ռոնալդ Ռոել Տոլքին

the hobbit

Պարզապես հնարավոր չէ չսիրահարվել Տոլկինի Հոբիթը գրքին։ Տոլկինը հրաշալի կերպով նկարագրում է Բիլբոյի ճամփորդությունը ինչպես ոչ ոք՝ հրաշալի մանրամասներով, որոնք ասես կախարդում են քեզ։ Ամեն ինչ այնքան կենդանի ու հրաշալի է նկարագրված, որ նույնիսկ փշաքաղվում ես ընթերցելիս։
Բիլբոն սկսում է իր ճամփորդությունը՝ փորձելով Էրեբորը հետ վերցնել թշնամիներից ու տիրանալ այն գանձերին, որոնք ժամանակին արդարացիորեն իրեն ու թզուկներին էին պատկանում։ Արդյո՞ք կհաջողվի Բիլբոյին հետ վերցնել այն, ինչ իրեն էր պատկանում։ Ֆիլմում նկարահանվել են Բենեդիկտ Քամբերբեթչը, Լի Փեյսը, Էվանջելին Լիլին, Ռիչարդ Արմիտեջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել