Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը ի գիտություն չի ընդունել հոկտեմբերի 3-ին Արարատում կայանալիք Եռյակի հանրահավաքի մասին իրազեկումը, ասել է թե, Արարատի քաղաքապետը դրանով ցանկանում է խոչընդոտել Եռյակի հանրահավաքի անցկացմանը: 
Քաղաքապետը դեռևս մտածում է, որ հին մեթոդները, որոնք իրեն սպառել են, կարող են նորից աշխատել: Նման գործելաոճով քաղաքապետը առաջին հերթին բնականաբար պետք է հրաժարական տա իր որոշման համար, քանի որ քաղաքապետի հիմնական գործառույթը իր քաղաքում ապրող քաքաղացիների բարեկեցությունը ապահովելն է, այլ ոչ թե հանրահավաքներին խոչընդոտելը, որը, ի դեպ, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու Սահամադրական իրավունքն է:
Եվ տեղին է Արարատի ավագանու 15 անդամներից 8 ԲՀԿական անդամների որոշումը` նախաձեռնել ավագանու արտահերթ նիստ` քաղաքապետի որոշումը չեղյալ համարելու համար: Նման քաղաքապետները, որոնք վաղուց իրենց սպառել են, գործում են հին մեթոդներով, հանդիսանում են ներկայիս կառավարման համակարգի փտած և նեխած հատվածը, քանի որ նրանք ճահճացած են և ենթարկվում են վերևից իրենց մեւջ նստացրած ծրագրի պահանջներին` ընդդիմանալ ՀՀ քաղաքացու կամքի ցանկացած ազատ դրսոևրմանը:
Ի դեպ, մի ուշագրավ տեղեկություն: Հայկ Հայկյանը այն քաղաքապետն է, որը որոշ ժամանակ առաջ շահել էր Գրին Քարտ և պատրաստվում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Այսինքն ներկայիս ՀՀԿ-ական քաղաքպաետը, որը գործում է հին կացնային մեթոդով, ինքը ժամանակին որոշել էր արտագաղթել Հայաստանից ու եթե ոմանք չսպառնային այդպես էլ կլիներ: Իսկ հիմա խոպան եկած քաղաքապետը որոշել է խոչընդոտել հանրահավաքին:
Հասկանալի է, որ Գրին Քարտ շահած քաղաքպետը առաջինը հենց ինքը պետք է գնար և մասնակցեր հանրահավաքին , քանի որ մարդը, որը ցանկանում է արտագաղթել այս երկրից, արդեն իսկ այս իշխանություններից դժգոհ մեկն է: Բայց Հայկ Հայկյանի հետ համապատասխան դառը բացատրական աշխատանքներ տանելով, հասկացրել են, որ իր` որպես քաղաքապետի գոյության իմաստը կացնային մեթոդներ կիրառելն է և ոչ թե Գրին Քարտերով ուրախանալը, կամ էլ Հայկ Հայկյանը ինքն է հասկացել, որ եթե նման մեթոդներով չգործի, ապա իր Գրին Քարտն էլ գուցե չօգնի իրեն շուտափույթ արատագաղթել, քանի որ բոլորը գիտեն, թե ՀՀ-ում ինչէ լինում ՀՀԿ-ական մարզպետ-քաղաքապետերի հետ, եթե նրանք հանկարծ չեն կարողանում կամ չեն ուզւոմ իրականացրել իրենց վրա դրված կացնային պարտականությունը:
Ու հիմա Հյակ Հայկայնը հայտնվելէ ծիծաղելի իրավիճակում. Գրին Քարտը ձեռքին ջանքեր է գործադրում ներկայիս իշխանություններին հաճոյանալու համար, մյուս կողմից էլ ավագանու քայլերի արդյունքում ստիպված է լինելու չեղյալ համարել իր որոշումը:
Մի խոսքով քաղաքապետ, որը հայտնվել է իշխանությունների, ավագանու ու Գրին Քարտի արանքում ու հիմա չգիտի թե դրանցից որ մեկին ապավինի: Համաձայնեք, որ խղճալի իրավիճակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել