Կոչումների երկիր Հայաստան,,,

Երեկ համացանցը տրաքացրեց Սեյրան Սարոյանը: Կարողա պրն. Սարոյանը գրական խոսքերով չարտահայտվեց, բայց այն ինչ ասեց բացարձակ անկեղծ ու դիպուկ ասեց: Նրա խոսքերից հետո ՖԲ գիտակները սկսեցին փնովել ու անիմաստ կպնել պրն. Սարոյանին, բայց ես ուրախ եմ, որ ադեկվատ մարդիկ դեռ կան ու անկեղծ խոսքերին անկեղծ վերաբերվեցին:

Շրջանառության հարկի մասին նոր օրենքը կուտակայինի պես մի բան է, այն անհրաժեշտ , բայց մեխանիզմը լավ մշակված չէ: Նոր օրենքով ստվերը կլուսավորվի, բայց ընթացքում կտուժեն մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Կստացվի ունքը դզելու տեղը աչքն էլ հանեցինք: Մարդկանց բողոքը արդարացի է ու մարդիկ իրենց բողքով ավելի լավ ընդիմություն են քան մեր ընդդիմադիր՝ եռյակային քառյակը, որը քվեարկելա առաջին ընթերցմանը այս օրենքի բանաձևին կողմ, իսկ հիմա հազար ու մի պատմություն է հնարում իր ստորագրածից հրաժարվելու համար:Օրինակ՝ «Առաջին ընթերցմանը ստորագրել ենք, բայց ասել ենք, որ երկրորդի ժամանակ պետք է այն շտկվի, իսկ այդ ՀՀԿ-ն բռնեց ու միայնակ անցկացրեց»: Վատ օրենքին դեմ են լինում հենց առաջին ընթերցման ժամանակ ու ընդդիմություն ջան ժողովրդին տեղյակ են պահում, որ այ սենց օրենք է ընդունվելու ոչ թե կողմ են քվեարկում ու հետո պայքարում:

Պատմափիլիսոփա դոկտոր-պրոֆեսոր մարզպետ ունենք: Ասում եմ մարդը դոկտոր պրոֆեսոր է, իր գիտական աշխատանքները թողել ժողովրդի համար Մարզպետ է աշխատում , իսկ մենք բողոքում ենք: Չի՞ կարելի չէ՞, հիմա նեղանա գնա ու ճգնավորի կյանք վարի և իր մտավոր ունակություններով մարզը չզարգացնի լա՞վ կլինի: Տենամ ինչ եմ անում մի հատ ռադիոֆիզիկական փիլիսոփայի դոկտորի սերտիֆիկատ էլ ես վերցնեմ:

ISIS՝ մարդիկ ովքեր չունեն սրբություն: Մարդիկ ովքեր տրաքացրեցին Հայկական եկեղեցին, իսկ այժմ գրավել են Շահ Սուլեյմանի դամբարանը, բայց չեմ կարծում, որ այս դամբարանը նրանք կտրաքացնեն, այն թուրքերի համար սրբավայ է համարվում, իսկ քանի որ շատերի համար արդն իսկ պարզ է, որ Թուրքիան նրանց հետ համագործակցում է, կամ այսպես ասած նրանց վարձու կիլլերի տեղ օգտագործում է դա փաստ է: Ահա հերթական առաջադրանքը Շահ Սուլեյմանի դամբարանը պաշտպանելն է, որը բանդան և պաշտպանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել