Լատինամերիկյան հայտնի երգչուհի Շակիրան հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում. նրա նախկին գործընկերները սպառնում են հրապարակել անձնական բնույթի տեսանյութը, որտեղ երգչուհին իր սիրելիի` Բարսելոնա-ի խաղացող Ժերար Պիկեի հետ է:
Կոլումբացի երգչուհու նախկին վարորդն ու տան աշխատողն, ովքեր դատարանի միջոցով փորձում են ստանալ փոխհատուցում` իրենց աշխատանքից անհիմն ազատելու համար, ու դրա դիմաց պահանջում են ավելի քան 200 հազ. ԱՄՆ դոլար, սպառնում են Շակիրային` հանրության ուշադրությանը ներկայացնել սկանդալային տեսանյութը:
Ամուսիններ` Դիվյեր Էրնանդսն ու Մարիցա Մարտինեսը պնդում են, որ իրենց հաջողվել է նկարահանել երգչուհուն և ֆուտբոլիստին` ինտիմ պայմաններում` զբոսանավի վրա:
Շակիրայի նախկին աշխատողներն արդեն կապ են հաստատել երգչուհու մենեջերների հետ և ապացուցել այդ տեսանյութի առկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել