Կարդալ ու իմանալ
Սա շատ կարևոր փաստաթուղթ է, որի մասին տեղեկացված պիտի լինենք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը “New York Times”-ում տպագրված իր հոդվածում մի շարք այլ փաստերի հետ մեկտեղ հղում է անում այս փաստաթղթին, որը կնքվել է 1915 թ. մայիսի 24-ին և բովանդակում է շատ կարևոր դրույթներ
1. Նախ փաստաթուղթը ստորագրած ստորագրած երկրները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը որակում են Օսմանյան կայսրության գործողությունները որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Սա միանգամիայն համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որտեղ ցեղասպանություն հանցագործությունն իր հստակ գնահատականը և ձևակերպումն է ստացել:
2. Փաստաթղթում նշվում են այն բոլոր տարածքները, որտեղ տեղի են ունեցել կոտորածներ ` Էրզրում, Բիթլիս, Մուշ, Սասուն, Կիլիկիա………
3. Եվ ինչպես ասում են անգլիացները, last but not least, փաստաղթում կա այսպիսի տող ` «...Ողջ անցած ամսվա ընթացքում ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ տեղի են ունենում հայերի կոտորածներ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև դրանց ուղղակի աջակցությամբ... Սա նշանակում է, որ երեք երկրները ճանաչում են իբրև Հայաստանի տարածք: Սա էլ շատ կարևոր կետ է տարածքների հատուցման հանգուցալուծմանը միջազգային իրավունքում հասնելու ճանապարհին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել