Քանի ժամ եք աշխատում.երկար աշխատանքային ժամերը հիվանդություններ են առաջացնումAroxj.am-ը գրում է․

Այն մարդիկ, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում աշխատում են ավելի քան 50-55 ժամ վտանգում են իրենց առողջությունը: Ճապոնացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ երկար աշխատող մարդկանց մոտ մեծ արագությամբ զարգանում է 2-րդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը: Սա գիտնականներին հաջողվել է պարզել 22 հազար աշխատողների շրջանում բժշկական հետազոտությունների արդյունքում: Նրանք, ովքեր աշխատել են 50-55 ժամ մոտ 1/3-րդի մոտ եղել են 2-րդ տիպի դիաբետի նախանշաններ: Ընդ որում համաձայն հետազոտության տվյալի, այն աշխատակիցները, որոնք ունեցել են ցածր աշխատավարձ ավելի հակված են եղել հիվանդությանը, նրանք, ովքեր ունեցել են համեմատաբար բարձր աշխատավարձ՝ հիվանդությունը ձեռք բերելու ավելի ցածր ռիսկային խմբում են հայտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել