Global AgeWatch Index 2014 –ի տվյալներով Նորվեգիան համարվում է մեծահասակների բարեկեցիկ կյանքի ապահովման համար ամենալավ երկիրը: Հայաստանը այդ ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը: Հարևան երկրներից Վրաստանը 28-րդ տեղն է, Թուրքիան` 77-րդ-ը: 
2-րդ հորիզոնականում է Շվեդիան, իսկ լավագույն եռյակը փակում է Շվեյցարիան: Ռուսաստանը հայտնվել է 65-րդ հորիզոնականում: Իսկ հետազոտության արդյունքներով մեծահասակների համար ամենավատ բարեկեցիկ կյանքն է ապահովում Աֆղանստանը:
Global AgeWatch Index 2014 –ի տված արդյունքները հիմնված են 4 պարամետրերի վրա, որոնք ըստ հետազոտողների մեծահասակների բարեկեցիկ կյանքի ապահովման հիմնական բաղադրիչներն են: Արդյունքները հիմնվել են նրանց եկամտի, առողջապահության, զբաղվածության ու կրթության, ինչպես նաև նրանց համար բարենպաստ միջավայր ստեղծելու վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել