Civilnet.am-ը գրում է․

Ֆրանսիայի արտոգրծնախարար Լորան Ֆաբիուսը հոկտեմբերի 1-ին դատապարտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցուպայթեցումը։ Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ, որը տրամադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:

«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:

Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը` հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել