Իսկական կինը պետք է հաջողակ լինի ամենուր` ընտանիքում, կարիերայում, սիրո մեջ: Մինչդեռ, նման բարձունքների հասնելու համար միայն խելքն ու հմայքը բավական չեն: Կանանց տեսակ կա, ովքեր հեշտությամբ կարողանում են հնազանդեցնել շրջապատող մարդկանց: Նրանց մասին ասում են. այ քեզ «լիրբ» և ամեն կերպ ջանում են խույս տալ հանդիպումերից: Սակայն տղամարդիկ այնուամենայնիվ, ինչպես թիթեռները լույսի շուրջ, մոտենում են բնության գրավիչ կրակներին: Այսօր առաջարկում եմ քննարկել 6 պատճառներ, թե ինչու են տղամարդիկ սիրում անբարո կանանց:

…քանի որ նրանք ուշադրությամբ կշռադատում են յուրաքանչյուր բառը
Հակառակորդին ի պատասխան, նրանց առաջնորդում է սթափ միտքը, ոչ թե էմոցիաների պոռթկումը: Նույնիսկ այդ կանանց կողմից ռեպլիկաների շարքը արծածվում է այնքան լակոնիկ և գեղեցիկ ձևով, որ նրանց զուգընկերը նույնիսկ ավելացնելու ոչինչ չի ունենում: Տղամարդն ամբեղջովին խոցված է, իսկ կինն ինչպես միշտ հաղթող դուրս եկավ:

…քանի որ նրանք հիանալի հոգեբաններ են` բնության կողմից օժտված կանացի իմաստունությամբ
Նրանք ժամադրություն չեն խնդրի, խոստովանությունների չեն սպասի, հիստերիա չեն բարձրացնի: Ոչ, այդպիսի կանայք չեն ցածրանա: Նրանք հարգում են իրենց և նպատակ ունեն տղամարդկանց դարձնել իրենց երազանքների հնազանդ կատարողներ: Այս կանայք ունակ են խելացիորեն ազդել տղամարդկանց վրա` ոգեշնչելով նրանց մեծ գործերի` հանուն սիրելիի:

…քանի որ նրանք բավականին փխրուն են
Այսպիսի կինը կարող է լինել չափազանց վատը, նույնիսկ զզվելի, ստեղծել ինտրիգաներ: Բայց երբ մարդ ընկնում է նրա սիրային կապերի մեջ, այդ կինը դառնում է այնքան հլու և հնազանդ, մինչև չհասնի իր պահանջների վերջնական նպատակին:

…քանի որ նրանք խելացիորեն թաքցնում են զգացմունքները թեթև սիրավեպի դիմակի տակ
Նույնիսկ եթե նա այրվում է կրքից, միևնույնն է կարող է առայժմ պահել էմոցիաները: Նույնիսկ եթե նա ցանկանում է լացել, միևնույնն է կժպտա: Նա իրեն աննկուն է պահում, ինչն ավելի է բորբոքում տղամարդու ցանկությունը:

…քանի որ նրանք բավականին նորաձև են
Այս կանայք իրենք իրենց համար ստիլիստներ են հանդիսանում: Նրանք քաջատեղյակ են մոդայի վերջին տրենդներին և կարող են միանգամից տարբերել իրական ֆիրմային իրը էժանագին կեղծիքից: Նրանք լավ են դաստիարակված, հիանալիորեն տիրապետում են էթիկայի կանոններին և յուրաքանչյուրի հետ կարող են ընդհանուր լեզու գտնել:

…քանի որ նրանք բավականին սեքսուալ են
Սիրային ստի մեջ նրանց բռնկուն վարքագիծը վեր է ածվում բուռն կրքերի: Այս կանայք հիանալի սիրուհիներ են, գիտեն տղամարդկանց սրտին տիրելու բոլոր գաղտնիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել