1. Հեղինե Բիշարյան

Ժամանակները  փոխվում են, համենայն դեպս՝ եթե հավատանք հեքիաթներին։ Եթե Բիշարյանը լիներ հեքիաթում, ապա նրա կերպարին հարիր ատրիբուտը կլիներ թռչող ցախավելը, իսկ հայ իրականությունում նա ցախավելի փոխարեն ունի մանդատ։ Դե էն մնացած մանր մունր բաներն էլ (ահավոր վատ հռետոր լինելը, կին-տղամարդ չտարբերելը, ՕԵԿ-ից լինելը) մի կողմ։ Բաբա Յագան… էհ… Բիշարյանը տեղ չպետք է ունենա հայաստանյան քաղաքականությունում։

2. Միքայել Մելքումյան

Ժողում սովորած ցանկացած ուսանող կարող է փաստել, որ «Տուր ինձ կաշառք» դեմքի արտահայտությունը Մելքումյանի մոտ միայն դժբախտ պատահակնություն չէ, այլ կենսակերպի անբաժանելի մաս…

3. Արամ Սարգսյան

Թող ինձ ներեն բոլոր սպարապետասերները, բայց առաջինն ով Վազգեն Սարգսյանի անունը դարձրեց քաղաքական կապիտալ՝ նրա հարազատ եղբայրն էր, ով վարչապետության առաջին օրերին «Ա»-ն՝ «Բ»-ի հետ կապել չէր կարողանում, իսկ մի քանի տարի անց արդեն բոլոր միտինգների Ցիցերոնն էր։ Ու տենց էլ արտաքուստ նման մնաց, իսկ ներքուստ՝ պուստիշկա։

4. Հավերժական Թեկնածու

Էնքան անկապ կերպար քաղաքականությունում, որ եթե անունը ասես փողոցում՝ ոչ մեկ տեղը չի բերի, բայց եթե ասես հավերժական թեկնածու, սաղ տեղը կբերեն առանց անունի՝ «Էն թրաշովը՞»…

5. Անդրիաս Ղուկասյան

«Կերակրենք Աֆրիկայի սովածներին» հայացքով Անդրիաս Ղուկասյանը կարար լավ դրամահավաքներ աներ, կամ կոլումբիական սերիալներում խաղար՝ մեքենայի տակ ընկնող ինչ որ պերսոնաժի դերում, բայց դե մարդը չգիտես ինչի զբաղվում ա Դվին հյուրանոցը ռասկուլաչիտ անելով, դեկորատիվ նախագահի թեկնածու լինելով ու զզվելի ակԾիվիստներ բուծելով։

6. Նովո

Նովո՜… ինտելեկտի մի ճրագ… թաքնված ինտելեկտի՝ հանգած ճրագ։ Զատո Շամշյանի հետ հո ուշունցներ չեն տալիս իրար, հո ուշունցներ չեն տալիս… ու հա, ինքը պատգամավոր ա… դրա համար էլ մեր վիճակը պատգամավոՌի ա։

7. Բուռնաշ

Մարդ կա մանդատ ունի, մարդ էլ կա մանդատ ունի ու ֆեյսբուքով Լիլիթ Կարապետյանին ա կպցնում։ Հա, ձեռի հետ էլ ինքը ամենաբազմաթիվ հարցազրույցներն ունի, որտեղ անսթափ վիճակում է պատասխանել լրագրողների հարցերին։

8. Շուշան Պետրոսյան

Շուշանին կարող եմ ժամերով լսել բեմի վրա, բայց ԱԺ տրիբունից երբ սկսում ա խոսալ ու էն էլ «Մեռնողները դավաճան են» տիպի պաթետիկ ելույթներ ա ունենում, ես զգում եմ, որ կինը քաղաքականությունում անելիք չունի, առավել ևս, եթե այդ կինը Շուշան Պետրոսյանն է։

9. Րաֆֆի

Րաֆֆին քաղաքական գործիչ չլիներ, կարար Բոլիվուդի աստղ դառնար։ Էն ա որ չի երգում, բայց մնացած սաղ անում ա ու կարա ցանկացած քաղաքական միջոցառում վերածի հնդկական կինոյի։ Մի խոսքով, Ջիմմի, կիթառդ վերցրա ու լքիր քաղաքականությունը։

10. Աներձագ

Միակ մարդն ա, որ իրա մանդատը ստացել ա ԶԱԳՍ-ում։ Դե ընտանեկան ջեք-փոթ ա բռնել։ Ափսոս, որ իրան սաղ կյանքը հիշելու են ոչ էնքան անուն-ազգանուով, որքան նրանով, որ ինքը Աներձագն ա։ Էն ջեյմս Բոնդի պես կարա ներկայան. «Աներձագ… Տարոնի Աներձագ…»։

11. Լիցկա

Ամեն անգամ այս պայծառ սֆաթը տեսնելիս, մոտս խարիզմատիկ պատրանքներ են սկսվում… իսկ հետո հասկանում ես, որ սխալ են էն մարդիկ, ովքեր ասում են «Էս երկիրը՝ երկիր չի դառնա», որովհետև երկիրը՝ վաղուց արդեն երկիր չի դաել։ Հա, Լիցկան իսկականից չարիք ա, որովհետև չարիքը միշտ վերադառնում ա։

12. Գեներալներ

Մարդիկ, ովքեր գործով ապացուցեցին, որ ԿՌԱԶ-ի շոֆեռը ամենաբարդ մասնագիտությունն ա ու եթե դու մի անգամ դառար ԿՌԱԶ-ի շոֆեր, դու էլ երբեք չես կարողնա լավ մասնագետ լինես այլ գործում՝ զինվորական, թե առավել ևս՝ քաղաքական։

13. Շմայս

Ինքը էնքան անկապ կերպար ա քաղաքականությունում, որ անգամ Մենուա Հարությունյանը իրա լոբբինգը վիզ չի առնում։ Զատո միակ երկրաչափական մարմինն ա հայկական քաղաքական դաշտում, որի բարձրությունը հավասար է լայնությանը։

14. Պարույր Հայրիկյան

Բարոն Մյունհաուզենի արժանի հետնորդը, մուտիլովշիկության Գուրուն, գոռոզության փարոսը ու բոլոր սլավոնական արտաքինով մետլախչիների թիրախը։ Որպեսզի հասկանա, որ քաղաքականությունում ինքը տեղ չունի, Պարույրին կարելի է ևս մեկ անգամ հիշեցման կարգով ասել այն, ինչ վստահաբար ասել են նրան խորհրդային բանտւմ՝ նրա տեղը ցույց տալով. «ՊաՌույՌ, տվայո մեստը ու պառաշի»։

15. Գալուստ Սահակյան

Քաղաքական տուպիզմի գուրուն… չնայած՝ ինչի՞ մենակ քաղաքական, կենցաղայինում էլ աշխարհի չեմպիոն ա։ Էս մարդն էլ հերքեց այն կեղծ կարծրատիպը, որ որքան ավելի խելացի ես, այնքան ավելի հաջողակ ես։ Իրա օրինակով ապացուցեց, որ հակառակն ա ու դարձավ երկրի 2-րդ, թե 3-րդ դեմքը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել