Իսլամական պետությունը ցանկանում է իշխանափոխություն կատարել Ադրբեջանում ու Թուրքիայում: Այսպիսի կարծիք ունեն ռուսաստանյան որոշ քաղաքագիտական շրջանակներ: Ադրբեջանը ԻՊ-ի համարմեծ հետաքրքրություն է առաջացնում առաջին հերթին որպես նավթարդյունահանող երկիր: Հաշվի առնելով այն փաստը, որ այսօր Ադրբեջանում քիչ չեն ԻՊ-ի նկատմամբ մեծ համակրանք ունեցողները, կարելի է փաստել, որ Բաքվի իշխանությունների համար այսօր ամենամեծ գլխացավանքը հենց ծայրահեղ կրոնական հոսանքների աննախադեպ ակտիվացումն է երկրում: Այսինքն, Ադրբեջանում այսօր փաստացի լուրջ ընդդիմությունը, որը ունակ է լրջորեն անհանգստացնել իշխանություններին, ծայրահեղ կրոնական հոսանքներն են: Քաղաքական ընդդիմություն գոյություն չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել