Աբովյանում ոչ իշխանական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի ոչ կոռեկտ արտահայտվելու հետ կապված, իշխանական կերակրատաշտակից օգտվող վերլուծաբաններն ու լրատվականները ամեն կերպ փորձում են հաճոյանալ նրանց և ամեն մեկը իր վարկածն է առաջ քաշում, ինչն ակամայից ծիծաղ է առաջացնում։ 
Ոմանք պնդում են, թե իբր այդ հայտարարությունից հետո, ԲՀԿ-ն "հալածանքների" է ենթարկել Արամա Մանուկյանին և թույլ չի տալիս, որպեսզի մասնակցի հանրահավաքների։ Հիմա իրականությունը՝ Արամ մանուկյանը Սյունիքի հանրահավաքին ներկա չէր, քանի որ զբաղված էր կազմակերպչական աշխատանքներով՝ մյուս շրջաններում և մարզերում անցկացվելիք հանրահավաքների հետ կապված։ 
Ոմանք պնդում են, թե իբր Արամ մանուկյանին լռեցնելու պատրվակը ԲՀԿ-ն օգտագործում է ոչ իշխանական ուժերի շարքում "գլխավորի" դերը ստանձնելու համար։ Հիմա իրականությունը՝ ԲՀԿ-ն միշտ էլ կողմ է եղել կոռեկտ արտահայտվելուն և իդեմս այդ համոզման հորդորել է Արամ Մանուկյանին, որպեսզի հետագա հայտարարությունների և ելույթների ժամանակ լինել առավել կոռեկտ, քանզի դա չի համապատասխանում ոչ իշխանական ուժերի որդեգրած ձևաչափին, իսկ սա չի ենթադրում լիդերի պահվածք, սա քաղաքակիրթ պայքարի կոչ է ընդհամենը։
Ոմանք պնդում են, թե իբր ԲՀԿ-ն "սպառնացել" է չֆինանսաորել ՀԱԿ-ին, եթե շարունակի նմանատիպ հայտարարություններով հանդես գալ։ Հիմա իրականությունը՝ կապված ոչ իշխանական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքների հետ, բոլորն էլ ունեն իրենց ուրույն ներդրումը և սխալ կարծրատիպ է ձևավորվել ոմանց մոտ, որ ԲՀԿ-ն է ֆինանսավորում այդ ամենը։ Սակայն հիշեցնեմ, որ բոլոր կուսակցություներն էլ ունեն իրենց այսպես ասված "բյուջեն", որը նախատեսված է նման կազմակերպչական աշխատանքների իրականացման համար, այնպես որ այդ "ոդիսականը" հոդս է ցնդում, քանզի սա պայքար է, որի լրջությունը գիտակցելով վերոնշյալ ուժերը օգտագործում են իրենց բոլոր ռեսուրսները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել