Համաձայն Կենտրոնական բանկի այսօր հրապարակած տվյալների, օգոստոսին բանկային համակարգով Հայաստան փոխանցված գումարները զիջում են նախորդ տարվա նույն ամսվա մակարդակը։ Ընդհանուր առմամբ մուտք է եղել 184,7 մլն դոլար, ինչը 12,3 միլիոնով պակաս է 2013թ. նույն ամսվա ցուցանիշից։
Անցած տարվա օգոստոսին Ռուսաստանից կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումները գերազանցում էին 175,1 մլն դոլարը, բայց այս տարի դրանք կազմել են 161,6 միլիոն,և փաստացի տարբերությունը հասել է 13,5 մլն դոլարի ։ 
Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները միայն օգոստոսին կրճատվել են 7,7 տոկոսով։
Օգոստոսին եւս բացասական տարբերությունը շարունակեց խորանալ։ Վերջին երեք ամիսներին ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ռուսական շուկայից Հայաստան կատարված ոչ առեւտրային բնույթի փոխանցումների նվազումը հասավ գրեթե 32 մլն դոլարի։

Ռուսական տրանֆերտները կրճատվել են նաեւ տարեսկզբի ութ ամիսների կտրվածքով։ Դրանք կազմել են 958 միլիոն՝ նվազելով 14 մլն դոլարով։ Անկումը առայժմ շատ մեծ չէ, այնուհանդերձ առկա է։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ութ ամսում ռուսական տրանսֆերտները 1,4 տոկոսով պակաս են եղել 2014թ. համեմատ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել