Բնությունն ասես հրաշք լինի։ Կենդանական ու բուսական աշխարհն իր ողջ բազմազանությամբ պարզապես չի կարող անտարբեր  թողնել որևէ մեկին, սակայն այդ ողջ բազմազանության մեջ ամեն ինչ չէ, որ կարող է հիացնել մեզ։ Բնության որոշ ստեղծագործություններ սարսափեցնում ու զզվանք են առաջացնում։ 

10. Բոտուլաթույնաշխարհի ամենամահաբեր բանը

ботулотоксин

Բոտուլաթույնն առաջանում է «Clostridium botulinum» մանրէներից և հանդիսանում է մարդկությանը հայտնի ամենավտանգովոր սպիտակուցը։ Այն գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ, բեղմնիկների (սպոր) ձևով: Եթե այդ բեղմնիկներն ընկնեն սննդամթերքի կամ վնասվածքների մեջ, դրանք կսկսեն թույն արտադրել։ Այդ թույնն այնքան հզոր է, որ դրա ընդամենը մեկ կիլոգրամը բավական է, որպեսզի ողջ մարդկությանը բնաջնջի երկրի երեսից։ Բոտուլաթույնն այնքան վտանգավոր է, որ այն կարելի է դիտարկել իբրև պոտենցիալ կենսաբանական զենք։ Ինքնին հասկանալի է, որ պետք է հնարավորինս հեռու մնալ այս մահաբեր թույնից, սակայն այս մահաբեր սպիտակուցն ամեն տարի ներարկվում է միլիոնավոր մարդկանց մաշկի մեջ։ Բանն այն է, որ բոտուլաթույնի փոքր չափաբաժին առկա է բոտոքսի մեջ, որն օգտագործվում է կնճիռները հարթեցնելու համար։

9. Կանդիրու. աշխարհի ամենազզվելի ձուկը

Кандиру

Կանդիրուն փոքրիկ ատամնավոր մակաբույծ է, որը բնակվում է Ամազոնի ջրերում։ Այս ձկան առավելագույն երկարությունը հասնում է 15 սմ-ի։ Այս ձուկը սնվում է իր զոհի արյամբ՝ ածելիի սրությամբ փշերով կառչելով այլ ձկների խռիկներից։ Կանդիրուն կողմնորոշվում է հոտի օգնությամբ։  Մարդու մեզի հոտը կարող է գրավել կանդիրուին և այդ ժամանակ այս ձուկը կարող է սողոսկել մարդու սեռական օրգանի մեջ, ինչը սարսափելի ցավ կպատճառի զոհին։ Հետևությունը մեկն է. մի՛ միզեք Ամազոնի մեջ։ Այս զազրելի ձկան մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

8. Մրջնակեր. բնության ամենագարշելի արարածը

Մրջնակերները բնակվում են Աֆրիկայի, ինչպես նաև Արևմտյան և Արևելյան Ասիայի տարածքում։ Երկար տարիներ մրջնակերը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում իբրև ամենաանվեհեր արարած։ Առաջին հայացքից դուրեկան թվացող այս կենդանին խաբուսիկ տեսք ունի։ Այն հարձակվում է ամեն ինչ վրա։ Ընդ որում մրջնակերը բավականին խելացի է, որպեսզի ակնթարթորեն հայտնաբերի իր զոհերի թույլ կողմերը։   Մրջնակերը մեկն է այն փոքրաթիվ կենդանիներից, որն օգտագործում է ձեռքի որոշ գործիքներ նպատակակետին հասնելու համար։ Օրինակ՝ այս կենդանին կարող է գերաններն օգտագործել որպես աստիճան։ Ինչպես կարելի է կռահել մրջնակերի անվանումից, այն շատ է սիրում մեղր ուտել։ Չանհանգստանալով սեփական անվտանգության մասին՝ այն հաճախ սուզվում է փեթակի մեջ։ Այսպիսի անզգույշ վարքագծի հետևանքով մրջնակերները հաճախ սատկում են։ Մրջնակերը կարող է կոկորդիլոս սպանել, իսկ օձ սպանելը նրա համար խաղ ու պար է։ Ընդամենը մեկուկես րոպեում այս կենդանին կարող է 1.5-մետրանոց օձ ուտել։ Այս արարածները հայտնի են բնության մեջ իրենց վայրագությամբ։ Անգամ առյուծներն ու հովազներն են խուսափում նրանցից։ 

Հետաքրքիր փաստ. Սալվադոր Դալին մի մրջնակերի պահում էր իբրև տնային կենդունու։ 

7. Մոծակ. բնության ամենաահավոր միջատը  

Комар

Մոծակն անկասկած աշխարհի ամենաահավոր միջատն է։ Ամռան առաջին ջերմ օրերից սկսած մոծակները թարմ ուժերով հարձակվում են մեզ վրա ու կերուխում անում մեր բաց մաշկի վրա՝ արբենալով մեր արյամբ։ Մոծակները մեզ օրուգիշեր հանգիստ չեն տալիս։ Նրանք մեր քունը հարամում են ոչ միայն խայթոցներով, այլև զզվելի տզզոցով։ Առավոտյան արթանալով՝ մենք մեր մաշկի տարբեր մասերում նկատում ենք նրանց խայթոցները։ Այս արնախում միջատները տարածում են մալարիա կոչվող մահաբեր հիվանդությունը։ Համարվում է, որ մոլորակի պատմական բնակիչների կեսը մահացել է էգ մոծակների խայթոցից։

6. Մրջյուն-փամփուշտ. աշխարհի ամենացավոտ խայթոցը

Муравей-пуля

Այս միջատի խայթոցը շատ ցավոտ է։ Այս մրջյունը հենց այս առանձնահատկության շնորհիվ է ստացել իր անվանումը։ Նրա խայթոցի հարուցած ցավը համեմատում են փամփուշտի վնասվածքից ստացած ցավի հետ։ Այնպիսի տպավորություն է, ասես կծած հատվածի արյունը եռա։ Այդ ցավը կարող է մինչև 24 ժամ տևել։ Մրջյուն-փամփուշտը բնակվում է Պարագվայում՝ Նիկարագուայի հարավում։ Մնացած բոլոր մրջյունների նման այս մրջյունները ևս բնակվում են մեծ գաղութներում, որոնց մրջնաբույները գտնվում են ծառերի արմատներում։ Այս տեսակի մրջյուններն օգտագործվում են Բրազիլիայի Սատերե-մավե ցեղախմբի անդամների կողմից մի բարբարոսական ծիսակարգի ժամանակ։ Ծիսակարգի ընթացքում տղաներին ստիպում են կրել այս մրջյուններով լի ձեռնոցներ և 10 րոպե դիմանալ խայթոցների ցավին։ Դրանից հետո ծիսակարգը կրկնվում է բազմակի անգամներ։ Ծիսակարգի արդյունքում ցեղախմբի տղաների ձեռքերը կաթվածահար են լինում, իսկ դողէրոցքը կարող է օրեր շարունակ չդադարել։ Ծիսակարգը կարող եք դիտել այստեղ, եթե իհարկե ամուր նյարդեր ունեք։  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել