Մի դատիր, որ` չդատվես
Որոշ դիտարկումներ այս թեմայով.
Միակ կոչումը, որ երբևէ մտածել եմ երբեք չունենալ` դատավորի կոչումն է: Ու ոչ այն պատճառով, որ իրավագիտության բարձունքները անհասանելի կլինեին, լրիվ հակառակը, ուղղակի մարդու ճակատագրի նկատմամբ որոշում կայացնելը դաժանագույն բան եմ համարել, ինձ համար դաժանագույն` իր գերպատասխանատվության բեռով պայմանավորված: 
Բայց դա բնավ չի նշանակում, որ չեմ հասկանում այն մարդկանց ովքեր ձգտում ու դառնում են դատավոր: Հակառակը, դատավորի ինստիտուտն ամենաառանցքային հանգույցներից մեկն է, որով պայմանավորված է երկրիդ ամուր հիմքը: Ավելին, ինձ ուրախացնում է, որ հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ դառնալու համար, մեկ տեղի դիմաց ունենք 14 թեկնածու: Բա իհարկե ուրախալի է, որ մեր պես փոքր երկրում առնվազն 14 բարձրակարգ իրավաբան կա, ով հավակնում է այդ լեվելի վրա աշխատել ու վստահ է իր ուժերին դիմել է: 
Բայց, նորից հակասականը, ինձ զուգահեռաբար մտահոգում է, որ այնուամենայնիվ, մեր փոքր երկրում գրեթե բոլորը ներքին մղումով դատավոր են մի տեսակ, դատում են ամեն ինչի մասին, ամեն մեկի մասին, դատում դատապարտում են, ու... լրիվ մոռացել են որ դատողության, դատելու, դատապարտելու պրոցեսում առանցքային գիծը` ամենակարևորը արդարադատության գործոնն է: Եվ մեր «ազգային կանխակալությունն իհարկե, որ էլ ավելի է ինձ մտահոգում: Դեռ ընտրութունից օրեր առաջ հրապարակային խոսքերի մի ստվար բաժին ուղղակի ու անուղղակի քննադատություն է ընտրությունների ազնվության, արդարության վերաբերյալ: Շատ դեպերում մտածել եմ, ու նաև գրել, որ «սև պատվերների» արատավոր գործոն է արմատանում Հայաստանում, բայց այսօր հասկացա, որ ավելի վատ` բնավորությունն է կարծես հասարակության մի մասի փոխվում դեպի բացասականը: Չի կարելի ախր դատել, դատապարտել, եթե դրա հիմքերը բավարար չեն, ու հետևաբար արդարադատ չես կարող լինել: Դրանով առաջինը քեզ ես դատում, դատապարտում, ստացվում է, որ ինքդ էլ քո նկատմամբ արդարադատ չես և հետո դա ուղղակի ձեռնտու չէ հենց քեզ: Հետևանքների, խորը հետևանքների մասին էլ է պետք մտածել, ինձ գլուբակո չի էլ հետաքրքրում, թե վաղն ով կըտրվի դատավոր եվրադատարանում, ինձ մտահոգում է, որ իմ ազգը, հասարակությունը էսօր կասկածում է իր պետության, իր պետական կառույցների, իր կողքին կանգնած ընկերոջ ու հենց իր վրա: Դա ամենավտանգավորն է.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել